ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

476

ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:

«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»։

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:

Կիսվել