«Մեր նպատակն է բացել աշխարհի աչքերը». ֆրանսահայ ցուցարար

«Մեր նպատակն է բացել աշխարհի աչքերը». ֆրանսահայ ցուցարար

749
Լուսանկարը` aravot.am-ից

Ամեն օր աշխարհում նոր թափ են առնում բողոքի ցույցերը՝ ուղղված Արցախի անկախության ճանաչմանը։ Հայկական մի շարք համայնքներում, օրինակ՝ ԼոսԱնջելեսիԲրյուսելի, Փարիզի և այլն, օր օրի ավելանում է ցուցարարների թիվը։

Կապ հաստատեցինք փարիզյան ցույցերի մասնակից 30-ամյա մեր հայրենակցի հետ, որը  սուբյեկտիվ պատճառներով չցանկացավ ներկայանալ։

 Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ի ցույցերը եղել են մարդաշատ․ «Մենք եկել ենք Ֆրանսիայի Տուր (Tours) քաղաքից։ Մեկ 50 տեղանոց ավտոբուս և տասնյակ մեքենաներ․ գրեթե բոլորն իրենց ընտանիքներով էին։ Մոտավորապես 3 ժամվա ճանապարհ էր»։

Զրուցակցիս խոսքով՝ նպատակն է պահանջել Արցախի Հանրապետության ճանաչումը։ «Մենք պահանջում ենք պատժել տերորիստ Էլդողանին և Ալիևին։ Մեր գլխավոր նպատակներից է բացել աշխարհի աչքերը առ իրականություն»,- նշեց նա։ Ափոսանքով ասաց, որ ուշ է հասել ցույցին, ինչի պատճառով չի կարողացել ներկա գտնվել բոլոր զարգացումներին, բայց և հավելեց, որ անվանի անձինք, որոնք իրենց շուրջ կհամախմբեին  առավել ազդեցիկ իշխանավորների,  չեն եղել․ «Քաղաքապետարանից անունով մարդիկ կային, բայց  այնքան ազդեցիկ, որ կարող էին իրենց կողքին էլի մարդիկ հավաքել՝ չէ»։

Զրույցի ընթացքում նա ուրախությամբ հայտնեց, որ եղել են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, և եթե չլիներ կորոնավիրուսից վարակվելու վախը, ցույցը կլիներ էլ ավելի մարդաշատ։

Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել