Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անցյալ տարի ես դիտում էի երիտասարդ հայ երաժիշտ Մհեր Փոթոյանի ելույթը, որը նվագում է գեղեցիկ հայկական երաժշտություն Նարեկացի նվագախմբի հետ։
Հենց նոր իմացա, որ Մհերը զոհվել է Արցախում ՝ պաշտպանելով իր հայրենիքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակումից: Անկեղծ ցավակցություններս փոխանցում եմ Մհերի ընտանիքին և ընկերներին։ Նրա մահը իսկապես տխուր է ինձ համար:
Ահա Մհերի և նրա ընկեր երաժիշտների տեսահոլովակը, որոնք անցյալ տարի մեզ համար նվագեցին, երբ նշում էինք Rock Aid Armenia-ի 30-ամյակը:
Մհե՜ր, հանգչիր խաղաղությամբ իմ հայ ընկեր։ Քո կորուստը երբեք չի մոռացվի»,-գրել է Ջոն Դին։
Տեսանյութը՝ Մեդիամաքսի․