Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք....

Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

436

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին.

«Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում`Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորությունները: Սույն պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեմ միմյանց տարածքներ:

Պայմանագրին համապատասխան, Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ հրադադար հաստատել, վերադառնալ առարկայական բանակցություններին ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար ՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»,-գրված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Կիսվել