Պատերազմ՝ սոցիալական մեդիա հարթակում

Պատերազմ՝ սոցիալական մեդիա հարթակում

657

-Կտա՞ս հեռախոսդ, մի բան նայեմ:
-Արդեն նայել եմ «ԻնստագրաԴ»-ի նոր վիդեոն:
Այս երկխոսությունը շատերը նույնիսկ մի քանի անգամ լսել են քաղաքի տարբեր հատվածներում՝ տարբեր հասակի մարդկանց կողմից: Խոսքը «ԻնստագրաԴ» նախաձեռնության մասին է, որի միջոցով, Յութուբում ժողովրդական երաժշտություն լսելով՝ ավելանում են Ռուբեն Եսայանի յութուբյան ալիքի դիտումները: Այս կերպ մենք, անկախ մեզնից, գումար ենք փոխանցում Հայաստան համահայկական հիմնադրամին:

Ռուբենը երիտասարդ բլոգգեր է, Youtube-ում ունի բարձր դիտելիություն և մի օր որոշեց օգտագործել իր ռեսուրսները՝ բանակին օգնելու համար: Ստեղծեցին «ԻնստագրաԴ» խումբը, և երիտասարդներով սկսեցին «գրոհել» Intagram սոցիալական կայքում մեծ լսարան ունեցողներին՝ բարձրաձայնելով ադրբեջանաթուրքական ագրեսիայի և դրա հետևանքների մասին: Արձագանքները տարբեր են եղել, նշում է Ռուբենը. «Կային մարդիկ, որոնք պարզապես «Like» նշանով հաստատեցին, որ տեսել են, բայց, օրինակ, ամերիկացի հիփ-հոփ կատարող Քարդի Բի-ի ամուսինը՝ ռեփեր Օֆֆսեթը, տեղադրեց իր էջում հիմնադրամի կայքը և հորդորեց մարդկանց որոշակի գումար նվիրաբերել»:

Տեսնելով խմբի անդամների մոտիվացիան՝ Ռուբենը սկսեց յութուբյան ալիքում տեսանյութեր տեղադրել, իսկ դիտումներից ստացված ողջ գումարն ուղարկել հիմնադրամին: Ռուբենի խոսքով՝ եղան նաև շատ մարդիկ, ովքեր ուղղակի էին գումար նվիրաբերում, և այսպես օգնում, որ  4-րդ 5000 ԱՄՆ դոլարն ուղարկվի  հիմնադրամին:«ԻնստագրաԴ»-ի հիմնադիր անդամ և համակարգող Ռուբենը միշտ փորձում է այնպես անել, որ մարդիկ չդադարեն հետաքրքրություն ցուցաբերել:

«Հիմա էլ կարող ենք ֆեյսբուքում ինտելեկտուալ խաղերի պատասխանել, բայց մի պայմանով՝ պատասխանն ուղարկում ենք 8000 համարին և սքրինշոթը տեղադրում մեկնաբանության դաշտում»,- պատմեց ինստագրաԴցի Նանեն: Ռուբենն էլ հավելեց, որ հաջորդ գումարը քառապատկելու հնարավորություն կա, ուստի ավելի մեծ ակտիվություն է ակնկալում. «Մենք միասին արդեն 20.000 դոլարի օգուտ ենք տվել հիմնադրամին, շարունակում ենք մեր բռնած գործը, որ մի քանի օրում հաջորդ գումարն ուղարկենք, բայց այս անգամ՝ 10.000 դոլարով»:

Լիլիթ Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել