Ավելի ուշացնել, ուղղակի չէի կարող․․․

Ավելի ուշացնել, ուղղակի չէի կարող․․․

540

Պատերազմական իրավիճակում ամեն մեկը փորձում է ինչ-որ ձև իր  օգնությունը ցուցաբերել՝ մեկը սնունդ է փոխանցում, մյուսը հագուստ, երրորդը  հավաքագրման  աշխատանքներն է կատարում, լրագրողները ապահովում են արագ և հասանելի ինֆորմացիայի  տարածումը, երգիչները կատարում են հայրենասիրական երգեր, ամրապնդում են մարտաական ոգին, նկարիչները՝ վաճառելով  իրենց  կտավները, գումարը փոխանցում են Հայաստանի համահայկական հիմնադրամի հաշվին, իրենց ներդրումն ունենալով, զինվորների և իրենց ընտանիքներին օգնելու գործընթացում։

Նման մի նախաձեռնությունն էլ սկսել է Մանու Հարությունյանը, ով 22 տարեկան է, ավարտել է Թերլեմեզյանի անվան քոլեջը և Գեղարվեստի պետական ակադեմիան։ Նա կազմակերպել է աճուրդ՝ նկարելով մերօրյա հերոսներին և վաճառելով կտավները, իսկ գումարը փոխանցել է հիմնադրամի հաշվեհամարին։

«Սեպտեմբերի 27-ի դեպքերը չէին կարող ազդեցություն չթողնել ինձ վրա։ Անկախ ամեն ինչից, ստեղծագործում եմ ինձ մտատանջող կամ այլ թեմաներով։ Տեր Աբել Քարտաշյանի խոսքերն էլ կարդալով՝ պատրաստ էր պատկերը։

Գաղափարը 3 օր էր, ինչ պտտվում էր գլխումս։ Ուղղակի ֆիզիկապես այնքան վատ էի, որ ունակ չէի զբաղվելու այդ հարցով։ Հոլովակը նկարեցի, երբ մի քիչ կազդուրվել էի։ Նույնիսկ դժվար էր հոլովակում խոսելը ինձ համար, ցավ կար մի քիչ։ Բայց ավելի ուշացնել, ուղղակի չէի կարող։ Հայտարարեցի աճուրդ։ Իմ վիդեո հոլովակում ներկայացրի մանրակրկտորեն՝ ի՞նչ եմ պատկերել, և ե՞րբ է ավարտվելու աճուրդը։ Ներբեռնեցի ինտերնետում և ստացա մի շարք գնային առաջարկներ»-պատմում է նա։

Մանուի, իր ընկերների և անգամ մի քանի անծանոթների կողմից հանրագիրը տարածելու շնորհիվ գտնվեցին գնորդներ Անգլիայից, Ամերիկայից և  Ռուսաստանից. 800$, 5000$ ,1500$ գումար փոխանցեցին երիտասարդ արվեստագետին։ Մանուն փոխանցված ամբողջ գումարը ուղարկել է հիմնադրամին։

Այսօր արդեն շատերն այդպես վաճառում են իրենց կտավները, գրքերը, զարդերը և այն, ինչ հնարավոր է վաճառել, ու ամբողջ գումարը ուղղում  են Արցախի վերականգմանը և ի բարորություն զինվորին։

Սիլվի Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել