«Ամենաշատը, որ կուզեմ, էդ էն ա, որ էլ երբեք էս նպատակով կամավորություն...

«Ամենաշատը, որ կուզեմ, էդ էն ա, որ էլ երբեք էս նպատակով կամավորություն չանենք»

835

Արցախից եկած շատ ընտանիքներ Դիլիջանում իրենց ապահով վայրն են գտել: Նրանց հյուրընկալել են և՛ տեղացիները, և՛ հյուրատներն ու հյուրանոցները։

Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի աշխատակից Անի Պապյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ հերթականությամբ է համայնքապետարանն աշխատում՝ Արցախից եկած ընտանիքներին օգնելու համար:

Մինչ օրս արցախից ժամանած մեր հայրենակիցների համար հավաքագրել ենք հագուստ, տեսակավորել և փորձել ենք լուծել բոլոր բարձրաձայնված խնդիրները: Այդ ամենը կամ իրականացրել ենք համայնքապետարանի միջոցներով, կամ իմ լավ ու բարի բարերար ընկերների շնորհիվ։ Դիլիջան քաղաքում գործող տարբեր սրճարանների կամ ռեստորանների հետ կազմակերպել ենք տարբեր ժամանցային միջոցառումներ և հիմա էլ սկիզբ ենք դնում մեկ այլ նախաձեռնության, որի նպատակն արցախցի մեր հայրենակիցների բարեկեցությունն ամեն գնով ապահովելն է: Մեր թիմը հավաքագրում է նաև սահմանի համար ծխախոտ, քաղցրավենիք, դեղորայք, քնապարկեր և այլ անհրաժեշտ պարագաներ։

Կամավորներից մեկի` Մարինե Աբրահամյանի խոսքերով, շատ մադիկ են գալիս օգնելու, ու բոլորն էլ անասելի սրտացավ են ու հոգատար։

Բոլորը խրոխտ են ու վստահ են, որ հաղթելու ենք: Դե ինչպես մնացածը, ես էլ ցանկացա մի բանով օգնել, ու կամավորությունը էն էր, ինչին ընդունակ էի տվյալ պահին։ էդ օրերը իմ մեջ ներարկեցին մտքի հասունության մի նոր մակարդակ, էն գիտակցված մակարդակը, թե ինչքան համախմբված ու հոգով անկոտրում պիտի լինենք հիմա: Բայց ամենաշատը որ կուզեմ, էդ էնա, որ էլ երբեք էս նպատակով կամավորություն չանենք:

Կարինե Մեջլումյանըմիշտ ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորական միջոցառումներում, և այս անգամը բացառություն չէր: Կարինեն հիմնականում զբաղվում է սնունդ տարածելով և հովանավորների հետ կապվելով:

Հայրենասիրությունը և ընկերասիրությունը պատճառ հանդիասացան կամավորական աշխատանքներ անելու: Ընկերներս ու բարեկամներս առաջնագծում են կռվում, ես էլ` թիկունքում:

 Կարինեի խոսքերով՝ կամավորական աշխատանքներ կատարելու գլխավոր պայմանը համբերատարությունն ու շփվելու ունակությունն է:

Առաջին իսկ օրվանից Մելանյա Գրիգորյանը մասնակցություն է ունենում տարվող աշխատանքներին, ասում է, որ այն միջավայրը, որ տիրում է այդտեղ, իրեն ստիպեց ամեն օր գալ:

Ես ծանոթացա հիանալի մարդկանց հետ, որոնք ինձ սվորեցրին, որ կյանքի իմաստը լրիվ ուրիշ բանի մեջ է, օրնակ՝ ընկերների, հայրենասիրության.. Այստեղ բոլորը իրենց կյանքում ինչոր բանի են հասել, ոմանք ճանապարհորդել են, արտերկրում ուսուցում ստացել, և նրաց հետ շփվելիս ես էլ շատ բաներ սովորեցի, լայնացրի իմ մտահորիզոնը:

Պապյան Անին խոստովանում է, որ կամավորական աշխատանքները բացահայտեցին շատ երիտասարդների, որոնք իրականում ավելին են, քան երևում են:

Մենք ունենք երիտասարդներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, մարդկանց, հումանիզմին: Մենք ձևավորեցինք թիմ, որը դեռ շատ գործ ունի անելու և շատ առաջ կգնա: Մեզ միացան այնպիսի բարերաներ, որոնց հետ չէի էլ մտածի, որ երբևէ կծնոթանամ, այդ մարդիկ այսօր իմ լավ ընկերներն են:

Կամավորական աշխատանքները ստիպեցին ինձ հավատարիմ մնալ սեփական երկրին, սեփական եսիս ու անել ամեն ինչ իմ հնարավորությունների սահմանում: Ես բացահայտեցի, որ ես շրջապաված եմ անհատներով, որոնք օժտված են բացառիկ պարզությամբ և իսկապես սիրում են իրենց երկիրը:

Անի Վաթինյան

4-րդ կուրս

Կիսվել