Ֆրանսիան բժշկական օգնություն կցուցաբերի ՀՀ առողջապահական համակարգին․ Ջոնաթան Լաքոտ

Ֆրանսիան բժշկական օգնություն կցուցաբերի ՀՀ առողջապահական համակարգին․ Ջոնաթան Լաքոտ

458

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախյան հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին:

«Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում ՀՀ իշխանությունների կողմից արտահայտված մարդասիրական կարիքներին՝ Ֆրանսիան շտապ բժշկական օգնություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին: Օրթոպեդիայի և վերակառուցման բնագավառների մասնագետներ, բժշկական սարքավորումների և դեղերորայքի մատակարարումներ:
Այս օգնությունը ցույց է տալիս Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտության զոհերին:
Այս օգնությունը լրացնում է Ֆրանսիայի տեղական շատ իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությանը»
,-գրել է դեսպանը:

https://facebook.com/story.php?story_fbid=819885532101147&id=100022391240414

Կիսվել