Վիրահայերը նույնպես Արցախի կողքին են

Վիրահայերը նույնպես Արցախի կողքին են

1307

Այս օրերին ընթացող պատերազմը  ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ապացուցեց, որ հայ ազգը միասնական և հզոր է նույնիսկ իր սահմաններից դուրս։ Պատերազմական այս ծանր պայքրաի ժամանակ ամբողջ աշխարհի սփյուռքահայերը  միահամուռ ուժերով համախմբված  և ամուր կանգնած են իրենց հայրենիքի և հայ զինվորի կողքին, որի վառ օրինակ են հանդիսանում  նաև Վրաստանում բնակվող վիրահայերը։

Վրաստանի հայերը նույնպես կանգնած են Արցախի կողքին։ Պատերազմի առաջին իսկ օրվանից Վրաստանի բոլոր շրջաններում տեղի հայությունը կազմակերպել է դրամահավաքներ, ինչպես  նաև առաջնագիծ և Արցախ է ուղարկվել սնունդ, դեղորայք, հագուստ և այլ  կարևոր պարագաներ։ Օգնության հետ մեկտեղ վիրահայերը   կազմկերպել  են բազամահազարանոց ցույցեր՝  նման  կերպ ևս  իրենց աջակցությունը հայտնելով Արցախին։

Այդպիսի ցույց  էր կազմակերպվել  մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Ի աջակցություն  Արցախի արդար պայքարի»  խորագրով։ Կազմակերպիչներն էին Վրաստանի հայ երիտասարդների միությունը։ Ցույցի ժամանակ մի խումբ թիֆլիսահայեր  դրոշներով  և պաստառներով  քայլերթ կազմակերպեցին Թբիլիսիի փողոցներով՝ այս կերպ աջակցելով Արցախի հայությանը և նրանց արդար պայքարին։ «Սա հերթական ցեղասպանության փորձն է հայ ժողովրդի նկատմամբ, բայց այս անգամ նրանց դա չի՛ հաջողվելու։ Մենք հասնելու ենք հաղթանակին, քանի որ Արցախը երբեք չի՛ եղել Ադրբեջանի կազմում և չի՛ լինելու»․ – ելույթի ընթացքում ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը:

Մայրաքաղաք Թբիլիսիում սեպտեմբերի 28-ից  գործում  է՝ «Աջակցություն  Արցախին»  հումանիտար օգնության գրասենյակը, որտին միացել են արդեն հազարավոր թբիլիսահայեր և փորձում են ամեն կերպ օգնել հայրենիքին։

Ցույցերն ավելի բազմամարդ են եղել  «փոքր Հայաստանում»՝  Ջավախքում, ավելի քան 5-8 հազար ջավախահայեր քայլերթ են անցկացրել՝  նման կերպ իրենց զորակցությունը հայտնելով Արցախին և Հայոց բանակին։ Ջավախքում պատերազմը սկսվելու  պահից մինչև ասյօր էլ  բնակիչները ակտիվորեն  իրենց օգնությունն են ցուցաբերում  Արցախին և հայ զինվորին։ Արդեն բավականին մեծ գումար հավքվել և ուղարկվել է Հայաստան համահայկական հիմնդրամին։ Ջավախահայերի խոսքով՝ այս դժվար օրերին իրենք պարտավոր են կանգնած լինել Հայաստանի և Արցախի ժողովրդի  կողքին, այսօր Ջավախքի երիտասարդությունը մի  բռունցք դարձած ամեն  կերպ փորձում են օգտակար լինել։ Նույնիսկ իրենցից շատերը կամավորագրվել և առաջնաագիծ մեկնելու ցանկություն են հայտնել։ Բոլորն են վստահ՝ հաղթանակը մերն է լինելու։

Հայաստան համահայկական հիմնադրամին մեծ չափաբաժնով գումար է հանգանակել  նաև Մարնեուլիի շրջանի հայ համայնքը։ Դրամահավաքին մասնակցել  են ինչպես տեղի բնակչութունը, ադյպես էլ այս շրջանի հայկական գյուղերի բնակիչները։ Դրամահավաք կազմակերպիչների  խոսքով՝  այստեղ հայերն այդքան էլ  շատ չեն, ինպես Ջավախքում, բայց բոլորը միահամուռ եկել և իրենց հանգանակությունն են կատարել  հիմնադրամին։ Համայնքի բնակիչների խոսքով ՝ նույնիսկ ֆինանսապես անապահով  ընտանիքներն էլ  են եկել և իրենց նվիրատվությունը կատարել:

Այսօր էլ Վրաստանի բոլոր շրջաններում վիրահայերը  շարունակում են  իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախին և սահմանին կանգնած զինվորներին՝ անտեսելով նույնիսկ հեռավորությունը և անցակետում առաջացող խնդիրները։ Այս օրերին նրանց  ոգևորվածությունը բարձր է,  կամքը՝ անկոտրում, համոզված են՝ հաղթելու ենք։

Լիլիթ Ասատրյան

3-րդ կուրս

Կիսվել