Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ. ՊՆ խոսնակ

Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ. ՊՆ խոսնակ

402

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք հատվածում` ժամը 19:30-ի սահմաններում, խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Կիսվել