ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որոնց ընթացքում ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։
Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
Նա հույս է հայտնել, որ մարտական գործողությունների դադարեցումը թույլ կտա ձեռնարկել ջանքեր՝ ուղղված հակամարտության կայուն, խաղաղ կարգավորմանը և կկանխի մարդկային հետագա տառապանքները։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել մարդասիրական օգնություն ցուցաբերել։