Համավարակից ուշքի եկած բիզնեսը՝ պատերազմի մեջ

Համավարակից ուշքի եկած բիզնեսը՝ պատերազմի մեջ

1388

Կորոնավիրուսի համավարակից հետո երկրի տնտեսական կյանքը նոր էր սկսել աշխուժանալ․ աշխատողները վերադառնում էին իրենց գործին, սրճարանները լցվել էին հաճախորդներով, բիզնեսը վերսկսում էր իր գործնեությունը, արվեստի ներկայացուցիչները նոր համերգներ էին կազմակերպում։ Բայց հիմա էլ տնեսության աճը նորից դանդաղել է պատերազմական դրության պատճառով։ Մասնագետները անընդհատ շեշտում են բիզնեսի աշխատանքի կարևորությունը։ Սոցիալական ցանցերում տարածվել են գրառումներ ու գովազդներ՝ #բիզնեսը_պիտի_աշխատի հեշթեգով։

Զրուցակիցներս բացատրում են՝ ինչով է կարևոր բիզնեսի  աշխատանքը հատկապես պատերազմի ժամանակ։   

Գոհար Մկրտչյան,

ձեռագործ աշխատանքների օնլայն խանութի հիմնադիր

«Նախ արձանագրենք այն փաստը, որ սկզբում բոլորս էինք «ամաչում աշխատել»: Ինչպես անձնային կոնտենտը, այնպես էլ փոքր բիզնեսները մղվել էին հետին պլան․ մտածում էինք՝ նման վաճառքները մարդկանց հետաքրքիր չեն: Կային ոմանք, որ հարց ու փորձ անում էին, բայց դա տևական բնույթ չէր կրում։


Ինչո՞ւ է կարևոր բիզնեսի աշխատելը, քանի որ առաջանում են հարկեր, որոնք ուղղվում են պետբյուջե։ Խոսքը չգրանցված բիզնեսների մասին չէ, որոնք օնլայն հարթակում ուղղակի վաճառքներ են իրականացնում, չնայած անգամ իրենք ներկա իրավիճակում վաճառքներից փոխանցումներ են անում հիմնադրամին։ Առաջնայինը, կարծում եմ, հարկերի առաջացումն է»:

Հակոբ Մանուկյան, տնտեսագետ

«Բանկային համակարգը կազմում է ցանկացած երկրի տնտեսության կարևորագույն մասը:

Վարկավորման ծավալների նվազումը ավտոմատ կերպով ազդում է տնտեսությունների և ձեռնարկությունների կողմից կատարվող ծախսերի նվազմանը, քանի որ դրանց մի մասը կատարվում է վարկերի միջոցով, օրինակ՝ հեռուստացույցի, բնակարանի, մեքենայի գնում, տան վերանորոգում և այլն: Եթե այս ծախսերը չեն արվում, այդ գումարը չի մտնում տնտեսություն։ Սա իր հերթին հանգեցնում է ՀՆԱ-ի նվազմանը:

Պատերազմական իրավիճակում անորոշության մակարդակը կտրուկ աճում է։ Թե՛ բիզնեսը, թե՛ ֆինանսական ոլորտը դրսևորում են զգուշություն, նվազեցնում են ծախսերը՝ հետագայում վնասներից խուսափելու նպատակով: Վարքագծի նման փոփոխության հետևանքով նվազում են տնտեսություն մեջ ներդրվող գումարները, ինչը բերում է ՀՆԱ-ի և բյուջեի եկամտային մասի նվազմանը:

Պատերազմական գործողությունների ավարտից հետո, միանշանակ, կուտակված, չծախսված գումարները կուղղվեն նոր ծախսերի և ներդրումների կատարմանը։ Սակայն այս օրերին էլ չափազանց կարևոր է, որ բոլոր տեսակի ձեռնարկությունները շարունակեն իրենց գործունեությունը, որպեսզի տնտեսությունը շարունակվի ֆինանսավորել, այդ ձեռնարկություններում աշխատող աշխատակիցները ստանան իրենց աշխատավարձերը, որով ծախսեր կանեն։ Ասպիսով չի խաթարվի տնտեսության բնականոն ցիկլը»։

                Լիլիթ Վաթոյան, տնտեսագետ

«Պատերազմի պատճառած հիմնական բացասական գործոնը աճող արտագաղթային տրամադրություններն են, և այս պարագայում իմաստուն առաջնորդի խնդիրն է գրագետ ձևով պահել արժեքավոր մասնագետներին: Սակայն ես վստահությամբ կարող եմ ասել, որ Հայաստանը արտագաղթի խնդիր չունի։

Ձեռներեցության շուկան ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ պատերազմական շրջանում նույնիսկ նոր հնարավորություններ են բացվում բիզնեսի համար։ Իհարկե դրանք պետք է օգտագործել երկրում տնտեսական կայունությունը և, ինչու ոչ, բիզնեսը զարգացնելու համար։ Առաջինը՝ երկիրը սոցիալական և տնտեսական անկումից ապահովագրելու, իսկ երկրորդը էլ ավելի զարգացնելու համար։

Անկախ մարդկանց հաղթահարելու և հարմարվելու ունակությունից՝ պատերազմը ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը կարող է սպառվել: Ենթադրվում է, որ միայն պատերազմի ֆինանսական ծախսերը կազմում են 14,3 տրիլիոն դոլար, չնայած ոչ ոք դրա մասին լիովին տեղյակ չէ:

Այս միտումներն ընդգծում են պատերազմական գոտիներում բիզնեսի կայունացման նորարարական մոտեցումներ մշակելու անհրաժեշտությունը: Նոր լուծումները պետք է ներառեն պետական-մասնավոր ամուր համագործակցություն և գործարար ակտիվ աջակցություն»։

Նանա Մանուչարյան, նկարիչ, խեցեգործ,

մակավարժ, անհատ ձեռնարկատեր

«Եթե չաշխատենք՝ կհանգչենք․․․

Արվեստը ամենախոցելի ոլորտն է, ինչպես կովիդի հետևանքներից, այնպես էլ պատերազմի շրջանում։ Սակայն այն խոսք ունի ասելու։ Արվեստը համախմբում է իր շուրջ, արվեստը տեսանելի է դարձնում մեր հուզումները ու սերը, հարգանքը, շնորհակալությունը ու անմար փառքը հերոսների։

Ես 12 տարի է մանկավարժ եմ, առաջին օրերից սկսած կողմնորոշվեցի, որ պետք է զբաղեցնենք

փախստական երեխաներին ու մայրիկներին։ Եթե թեկուզ 2 ժամով կարող ենք մարդուն կտրել անհանգստության և տագնապի զգացումից, արդեն մեծ բան է։

Լինում էին կացարաններ, որ ներս էինք մտնում ու պարզապես չգիտեինք՝ ոնց խոսենք, ոնց ժպտանք, այնքան ծանր էր մտնոլորտը։ Բայց մարդիկ բացվում էին, տարվում էին ստեղծագործելով ու արվեստով։

Այն բալիկները ու մայրիկները, ում հետ հանդիպում էինք, բոլորը հիշատակ ջրաշուշաններ են պատրաստել։ Այժմ նրանց հետ կառուցում ենք խաղախության լիճը»։


Միլենա Մովսեսյան

4-րդ կուրս

Կիսվել