Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը՝ C լիգայի 2-րդ խմբի հաղթող

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը՝ C լիգայի 2-րդ խմբի հաղթող

594

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին փոխարինման մտած Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը: Մեր հավաքականը հաղթեց 1-0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Խոակին Կապառոսի գլխավորած սաները մրցաշարային աղյուսակն ամփոփում են 11 միավորով՝ 6 խաղում տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն:

Կիսվել