Ես չեմ կասկածում իմ ժողովրդի ուժին, տոկունությանն ու իմաստնությանը. Զոհրաբ Մնացականյան

Ես չեմ կասկածում իմ ժողովրդի ուժին, տոկունությանն ու իմաստնությանը. Զոհրաբ Մնացականյան

575

ՀՀ ԱԳ պաշտոնաթող նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին անգամ հրապարակային գրառում է արել` անդրադառնալով Հայաստսանի ներկա իրավիճակին ու տարածաշրջանային իրադարձություններին։

«Հայաստանի համար լարված ժամանակներ են։ Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում։ Դիկտատորներն ու բարբարոսներն աղմուկ են բարձրացնում։ Բայց ես չեմ կասկածում իմ ժողովրդի ուժին, տոկունությանն ու իմաստությանը։ Միասին մենք կբարձրանանք, կվերականգնենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ։ Աստված օրհնի Հայաստանը։ Արցախն ամուր է»,-գրել է Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել ԱԳ նախարարի պաշտոնից։ Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար։

Կիսվել