Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1563 նոր դեպք, մահացել է 38 մարդ, ապաքինվել է 1969 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 129085 է, որոնցից 25619-ը՝ վարակակիր:
Կա 2040 մահացած և 100913 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 513 մարդ: