Ժուռֆակցի Մուշեղը ընկերների և ընտանիքի դիտակետից

Ժուռֆակցի Մուշեղը ընկերների և ընտանիքի դիտակետից

601

Դեռ մանկությունից աշխույժ, նույնիսկ «չար» հերոսս այսօր դարձել է իր ընտանիքի ու ընկերների ուրախությունը։ Շատ երեխաների նման նա էլ փոքր հասակից ունի որոշ իրեր, որոնք իր հետ  մեծացել են ու հասել մեր օրեր։ Մանկությունից  շատ-շատ սիրում էր Harry  Potter ֆիլմաշարը, նաև գրքերը ունի, տարբեր իրեր դրա  հետ կապված, անգամ համակարգիչ։ Քույրը պատմում է. «Փոքր տարիքում ինչքան խաղում էինք, վերջում միշտ էլ  կռվում էինք»։

Համառությունն ու ինքնասացի լինելը Մուշեղի ամենաբնորոշ գծերից մեկն է։ Ընկերները փաստում են. «Չնայած ընկերասեր, շփվող լինելուն` նա սիրում է ամեն ինչ ինքնուրույն անել, երբեմն օգնության կարիք ունենալուց էլ չի դիմում ոչ մեկին։ Սիրում է լինել գլխավորը։ Բնավորությամբ շուտ բռնկվող չէ, բայց հանգիստ էլ չէ»։

Այս ամենի հետ մեկտեղ շատ հետաքրքրասեր է։ Սիրում է օգնել մարդկանց, դրա համար էլ հաճախ կամավորական աշխատանքների է մասնակցում։ Հոգատարությամբ է վերաբերվում նաև ընտանիքի անդամներին։ Փոքր քույրը գիտի` եղբայրը տուն գնալուց միշտ կամ շոկոլադ է բերելու, կամ նվեր։

Մուշեղը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է, միշտ սիրով է համալսարան գալիս. սիրում է թե՛ ժուռֆակը,  թե՛ աշխատակազմին, բայց կարծում է` համալսարանում շատ բաներ կարելի է փոխել։ Դե իսկ դասերին միշտ հաճույքով է մասնակցում։ Ընկերները վստահ են` մասնագիտության պարագայում  ճիշտ որոշում է կայացրել։ Հետաքրքասիրությունն ու նորի բացահայտումը լրագրողին բնորոշ գծերն են։ Ցանկանում է իրեն ռազմական լրագրության մեջ փորձել։

Հիմնականում լսում է հայերեն երգեր, հատկապես հայրենասիրական… Նախընտրում է  ԴԵՏՔ նվագախմբին։

Զբաղվել  է նաև վոլեյբոլով։ Քրոջ կարծիքով՝ բավականին լավ է խաղում։

Գիշերը շատ ուշ է քնում, դրա համար էլ ուշ է արթնանաում։ Սիրում է ֆիլմեր հատկապես սարսափ և ֆանտաստիկ ժանրի։

Տանը հիմնականում ամբողջ օրը կա´մ հեռախոսն է ձեռքին, կա´մ համակարգիչը, և միշտ պառկած է։ Ամբողջ օրը կարող է  չուտել, բայց գիշերը ուտում է շատ։ Հաճախ չհասցնելով տանը սնվել` հերոսս դրսում է ճաշում։ Քրոջ խոսքով՝ սուշի շատ է սիրում, դե իսկ գինու մասին էլ խոսք չկա։

Ընկերները վերջում նշում են. «Չնայած մեզ հետ ունեցած իր  լեզվակռիվներին ու բանավեճերին` վերջում միշտ հաշտվում ենք, որովհետև որպես ընկեր հուսալի ու պինդ է»։

Մարիամ Թեյմուրազյան

2-րդ կուրս

Կիսվել