Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը:
Այս հանճարեղ խոսքերը կարող էին պատկանել միմիայն իրական հանճարին։
1880 թ.-ին Նոր Նախիջևանում ծնված հերոսին տարիներ անց բոլորը որպես վարպետ էին դիմելու։
Նախնիները Ղրիմ գաղթելուց հետո, ասես, ապագայի ճանապարհ էին հարթել Սարյանի համար։
Նա նաև ճանապարհորդության մեծ սիրահար էր, ամեն մի նոր վայրում իր հետագա աշխատանքների ոգեշնչումն էր գտնում։ Բայց անընդհատ ճանապարհորդությունների մեջ լինելը երբեք չէր խանգարում Սարյանին անսահման նվիրված մնալ հայրենիքին ու իր օրհասական պահերին լինել նրա կողքին։
Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում կրթությունը նա կատարելագործում էր թատրոններ, ցուցահանդեսներ գնալով, քանի որ նկարիչը համոզված էր, որ արվեստագետը մշտապես սովորելու տեղ ունի:
Ժամանակի ընթացքում Սարյանը ավելի ու ավելի էր կատարելագործվում, սակայն սեփական ոճի բացակայությունը նրան մտածելու տեղիք էր տալիս:
Եվ ահա, ճանապարհորդություններից տպավորված Սարյանը գտնում է իր ոճը՝ այն անվանելով իրականության և ֆանտաստիկայի արդյունք. իրականություն, քանի որ նա նկարում էր այն, ինչից տպավորվել էր ճամփորդելու ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ իր տեսածը համապատասխանեցնում էր երևակայությանը։
Հենց այս շրջանում էլ ճանապարհորդելով Թուրքիայով, Պարսկաստանով, Եգիպտոսով նա կատարելագործեց իր տաղանդը և ստեղծեց մի շարք հանրահայտ գործեր, որոնցից են «Գիշերային բնանկար: Եգիպտոս», «Արմավենի», «Քայլող կինը» և այլն։
Ինչպես յուրաքանչյուր արվեստագետի կյանքում՝ Սարյանի դեպքում էլ ճգնաժամերը դարձել էին նրա մշտական ընկերները և նման մի ճգնաժամ էլ 30-ականներին էր, երբ մեծն վարպետը ստեղծագործել փորձելու համար փակվում է Տրետյակովյան պատկերասրահում:
Թե երբ է ծնվել իր մեջ նկարիչը, հերոսը ինքն էլ չգիտի։ Հնարավոր է՝ այն օրերին, երբ նա լսում էր իր ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էր տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ երազել է մեր հերոսը։
Սարյանը համոզված էր, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իր սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը Սարյանը արտահայտել է արվեստով, որն իր հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր նա չի ունեցել։
Սիրել է, անկեղծ է սիրել, իրեն եմ տեսել իր նկարների մեջ։ Սարյանի տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, նա էլ է միշտ բաց եղել իր նկարների պես։
1967 թ. Երևանում բացվեց Սարյանի տուն-թանգարանը:
Մի քանի տարի անց՝ 1972 թ. վարպետը հեռացավ կյանքից: Նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
Մարտիրոս Սարյան
Դանիելա Զանազանյան
2-րդ կուրս