Հայ արվեստագետները բողոքի ակցիա են անցկացնում Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց։ Ինչպես նրանք են հայտարարել, նպատակն է լսելի դարձնել անհետ կորածների ու գերիների, ինչպես նաև այն զոհված զինվորների ծնողների բողոքի ձայնը, որոնց դիակները դեռ չեն հանձնվել:
Ելույթներում անդրադարձել են հարցին, թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է օգտակար լինել գերիների, զոհվածների մարմինների վերադարձման հարցում, առաջարկել են լուծման իրենց տարբերակը: Նրանք կոչ են արել բոլոր հայերին, անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, երկուշաբթի օրվանից նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, Կարմիր խաչի գրասենյակներին, ՄԱԿ-ին ու բոլոր իրավասու միջազգային կառույցներին, որ ստիպեն Ադրբեջանին կատարել եռակողմ հայտարարության պահանջները: Նախաձեռնողների կարծիքով՝ սա կարող է նպասել խնդրի լուծմանը: