Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով այս տոնը հռչակվել է նաև Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ Գեղարդը, որով հռոմեացի զորականը խոցեց Հիսուսին, պահվում է Մայրավանքի թանգարանում, և դուրս է բերվում բացառիկ դեպքերում միայն։ Այսօր Սուրբ մասունքն դուրս բերվեց առաքյալների տոնի պատարագի ընթացքում։
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը համաքրիստոնեական սուրբ մասունքներից է, որով օծվում է սրբահյուս մյուռոնը։ Եկեղեցական ավանդությով Աստվածորդուն խոցած նիզակի սայրը Հայոց աշխարհ է բերել Թադեոս առաքյալը առաջին դարում։ Մինչև 18-րդ դարը այն պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում։ Մայր Աթոռ է տեղափոխվել 18-րդ դարում, որտեղ էլ պահպանվում է մինչև այսօր։
Մասունքն, ըստ ավանդության, իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան և մարմնական հիվանդություններ։ Սուրբ Գեղարդի բուժիչ ազդեցությունն շատերը հիմա էլ են հավատում։ Մեզ հետ զրույցում ուխտավորներից մեկն ասաց.
«Մեծ հավատքով ամեն տարի գալիս ենք Սուրբ Էջմիածին, և մասնակից դառնում պատարագին։ Ես հավատում եմ մասունքի հրաշագործ զորությանը»։
Նրանք, ովքեր հավատում են Սուրբ Գեղարդի ամոքիչ ուժին, այսօր դրան հպվելու և համբուրելու բացառիկ հնարավորություն ունեին։ Սուրբ մասունքը մատուռ-մկրտարանում է մնալու մինչև ուշ երեկո։
Լենա Կարապետյան
2-րդ կուրս