Ռուս սակրավորները ականազործել են Շուշի-Լիսագոր ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածը

Ռուս սակրավորները ականազործել են Շուշի-Լիսագոր ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածը

520

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները, ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում՝ հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 

Ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումները իրականացնում են ականազերծման աշխատանքներ խաղաղապահ դիտակետերի միջև ընկած տարածքներում, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:

Կենտրոնի մասնագետներն իրականացրել են ինժեներական հետախուզություն և  պայթյունավտանգ առարկաների ոչնչացում Շուշի-Լիսագոր ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածում:

Սակրավորները մեկ օրում հայտնաբերել են ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա։ Դրանք հատուկ սարքավորումներով տեղափոխվել են զորավարժարան և ոչնչացվել։

Ըստ ՌԴ ՊՆ տեղեկատվության՝ խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը, նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռուս խաղաղապահները նաև աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային երթևեկությունը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:

Կիսվել