Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

454

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է՝ Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ 

«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»,- ասված է դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ:

https://www.facebook.com/ambassadearmenie/posts/3604663752929696
Կիսվել