Ձեռագործ տիկնիկներ, պայուսակներ, համեղ ուտեստներ. արցախցիները վաճառում են իրենց պատրաստածը

Ձեռագործ տիկնիկներ, պայուսակներ, համեղ ուտեստներ. արցախցիները վաճառում են իրենց պատրաստածը

949

Նոյեմբերի 29-ին «Պիեր 28» ռեստորանի դիմաց գտնվող  տաղավարների սեղանները զարդարված էին արցախցիների կողմից պատրաստված տարատեսակ ուտեստներով՝  թթուներով, փախլավաներով, գաթաներով, իսկ մյուս տաղավարում գտնվող կանայք տեղում պատրաստում էին արցախյան ավանդական ուտեստը՝ ժենգյալով հացը: Ռեստորանի ներսում գտնվող 8 տաղավարների սեղաների վրա արցախցիների պատրաստած ձեռագործ իրերն էին` գուլպաներ, գլխարկներ, պայուսակներ, գույնզգույն թելերից պատրաստված տիկնիկներ: Բացի ձեռագործ իրերից կային նաև հեղինակային ձայնասկավառակներ և գրքեր:

Արցախցիների կողմից պատրաստված ձեռագործ իրերի, արցախյան քաղցրավենիքների և այլ ուտեստեստների ցուցահանդես-վաճառքը նախաձենողներից մեկը՝ Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը «Journalist.am»-ին հայտնեց, որ տաղավարներում ապրանքները վաճառում են ոչ Արցախի կանայք են, այլև Մոսկվայի ֆոնդի ղեկավարները. «Ես ինքս էլ վաճառում եմ իրենց հետ միասին: Տաղավարներում վաճառք իրականացնող արցախցիներին, որոնք պատրաստում են ձեռագործ իրեր, ապահովել ենք թելերով, անհրաժեշտ նյութերով, իսկ ուտեստների պատրաստման համար ապահովել ենք մթերքով և մի շարք անհրաժեշտ իրերով: Նշեմ նաև, որ տաղավարում ցանկացած վաճառքից հավաքված հասույթը մնալու է արցախցիներին»,- ասաց Մելիքյանը:

«Արցախցու աղ դրածը» անվանումով պահածոներ վաճառող Լիլիթը հավելեց, որ մարդիկ հետաքրքրված են հիմնականում արցախյան ուտեստներով և բազում հարցերից հետո իր տաղավարից գնում են ներկայացված պահածոները: Մեկ այլ տաղավարում Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Հարութունյանը մակագրում էր իր «Օրորներ» ժողովածուն և ժպտալով փոխանցում գնորդին: Հասմիկ Հարութունյանի տաղավարը զարդարել էին իր հեղինակային ձայնասկավառակներն ու գրքերը: Տիկին Հարությունյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց. «Սիրով եմ միացել նախաձեռնությանը և կարծում եմ` մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ յուրաքանչյուրս պետք է նախաձեռնող լինենք և օգնենք ինչով  կկարողանանք: Այսպիսի նախաձեռնությունները կօգնեն բոլորիս աջակից լինել միմյանց: Եթե մենք հիմա իրար չօգնենք, մենք բոլորս ենք կորչելու»:

Տաղավարներից մեկում 16-ամյա արցախցի Աննա Ասիրյանը ներկայացնում էր իր ձեռագործ պայուսակները: Աննան «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության մասին իմացել է ֆեյսբուք սոցիալական ցանցից և միացել, որպեսզի ներկայացնեմ իր ձեռագործ իրերը: «Մարդիկ հետաքրքված են և՛ Արցախի ուտեստներով, և՛ ձեռագործ աշխատանքներով: Հիմանակնում գնորդները գնահատում և հավանում են իմ ներկայացրած աշխատանքները: Ես ինքս, լինելով վաճառող, հետաքրքրված եմ այլ տաղավարներում առկա Արցախի կանանց ներկայացրած ձեռագործ իրերով»:

 Գնորդ Նարինե Արմենյանը սպասում էր իր հերթին, որ վերջապես գնի տեղում պատրաստվող ժենգյալով հացը: «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ  գալու նպատակը  արցախցիներին աջակցելն է: Ժենգյալով հացի համար գոյացած հերթում հանդիպեցինք նաև Նիկոլայ Հարութունյանին, ով «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ փողոցում բազմությունը  տեսնելով՝ չի կարողացել անտարբեր անցնել: Նրան հիմանակնում հետաքրքրել են արցախյան ուտեստները: Այն հարցին`ինչպես է տրամադրությունը այսքան սպասելուց հետո Նիկոլայը պատասխանեց՝ շատ վատ, ապա ծիծաղելով հավելեց. «Իհարկե շատ լավ տրամադրություն ունեմ»:

Տաղավարներից մեկը ստեփանակերտցի Մարիանա Գրիգորյանը զարդարել էր գունեղ թելերից պատրաստված տիկնիկներով: Մարիանան «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության մասին իմացել է ընկերներից: Ներկայացնում է իր և ընտանիքի անդամներից`մայրիկի և քույրիկի պատրաստած տիկնիկները: Մարիանան հավելեց, որ ներկայացված ձեռագործ իրերը անտարբեր չեն թողնում ոչ մեկի:

ժամը 17:00-ին ցուցահանդես-վաճառքն  ավարտվեց. ժենգյալով հացի հերթն ավարտվեց, պահածոների մի մասը վաճառվեց, չվաճառված ապրանքները հավաքվեցին և տաղավարների սեղաները դատարկվեցին:

Ստեֆանի Օհանջանյան

2-րդ կուրս

Կիսվել