«Կախարդական փայտիկը կնվիրեի այն մարդուն, ով առավելապես կունենար դրա կարիքը»

«Կախարդական փայտիկը կնվիրեի այն մարդուն, ով առավելապես կունենար դրա կարիքը»

977

Հարցազրույց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նարե Սուքիասյանի հետ:

-Նարե՛, նախ մի փոքր պատմիր քո մասին, խնդրում եմ մանրամասնիր, թե ի՞նչ նախասիրություններ ունես:

-Նախասիրություններս հիմնականում  երաժշտական են: Շատ եմ սիրում ազատ ժամանակ  բանաստեղծություններ գրել, որոնք երբեմն վերածվում են երգերի: Յուրահատուկ սեր ունեմ հավաքածուների հանդեպ, նույնիսկ հատուկ պահարան ունեմ, որտեղ հավաքում եմ գրիչներ, գեղեցիկ կազմով նոթատետրեր, գունագեղ տոպրակներ:

-Քա՞նի տարեկանից ես սկսել զբաղվել երաժշտությամբ:

-Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել հինգ տարեկանից:  Նախնական կրթությունս ստացել եմ Գորիսի՝ Շառլ Ազնավուրի երաժշտական դպրուցում, որից հետո  կրթությունս շարունակել եմ Առնո Բաբաջանյանի անվան պետական  երաժշտամանկավարժական քելլեջում: Այժմ սովորում եմ  Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում: Երաժշտությունն ինձ համար աղմուկից միայնանալու միջոց է,  նաեւ հնարավորություն, որ փոխանցեմ իմ զգացողությունները, իսկ նոտաները դարձել են  սրտիս զարկերը: Իմ մատերն են բժշկում ինձ, երբ դրանք դադարեն նվագել, սիրտս էլ չի բաբախի:

-Ինչպես եք վերաբերվում այն կարծիքին, որ երիտասարդությունը նախընտրում է արտասահմանյան երաժշտություն լսել:

-Շատ ցավալի փաստի հետ ենք առնչվում: Ցավոք, կա նման բան, այդ երևույթն էլ ինձ համար անընդունելի է: Մենք ունենք երաժշտական խոր արմատներ, մեր նախապապերից հասած հարուստ ժառանգություն, որը կարող է մոռացության մատնվել, եթե չփոխվենք:

-Ո՞րն է ձեր սիրելի երգը:

-Բոլոր ժամանակներում, ես հավատարիմ եմ մնում իմ ամենասիրելի ստեղծագործությանը ՝ Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love you երգին: Սիրում եմ հայկական ժողովրդական երգերը, քանի որ դրանք մեծ արժեք ունեն, մեր հոգեւոր էության դրսեւորումն են:

-Անցնենք մեր չորս բլից հարցերին. եթե  ձեր կյանքին մնար ինսուն րոպե, ի՞նչ կանեիք:

-Առաջին և վերջին անգամ  կմոռանայի դաշնամուր պարապելու մասին, և մեծ հավաքույթ կկազմակերպեի, հրավիրելով իմ բոլոր ընկերուհիներին և այն մարդկանց, որոնցից միշտ անջատ եմ եղել:

-Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ինչպե՞ս կօգտագործեիք:

-Կնվիրեի իմ հարազատներից այն մարդուն, ով առավելապես կունենար դրա կարիքը:

-Ո՞րն է ձեր բնավորության թերի կողմը:

-Չափազանց զգայնությունը և անհամբերատարությունը:

-Եվ վերջում, ո՞րն է ձեր կարգախոսը:

-Ամենից առաջ քայլում է այն մարդը, որը մենակ է քայլում իր ճանապարհով:

Սոնա Քյարունց

3-րդ կուրս

Կիսվել