Վերջին տարիների կրթական տարածված մոդելի հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսանողը կարող է ստանալ երկու որակավորում, օրինակ՝ մանկավարժ-բանասեր, թարգամնիչ-լրագրող և այլն։
Սակայն Հայաստանում նման գործելաոճի ներդրումը նոր է։ Հայկական իրականությունում մարդիկ նախընտրում են ստանալ բուհական կրթություն, այնուհետև սովորել որևէ արհեստ և զբաղվել տվյալ ոլորտով՝ երկրորդ պլան մղելով բուհական կրթությունը։
Սակայն համալսարաններն այժմ հնարավորություն են ընձեռում սովորել միանգամից երկու մասնագիտություն, ստանալ երկու որակավորում խուսափելու համար հետագա «բարդություններից» և մասնագիտական չկողմնորոշվածությունից։
Կրթական մոդելները և ուսանողական կյանքը համեմատելու համար խոսել ենք հայաստանյան և ամերիկյան բուհերի ուսանողների հետ։
Զրուցել ենք Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի՝ Էմմա Ստեփանյանի հետ (սովորում է սոցիալական գիտություններ և սերվիս ֆակուլտետի միջազգային տուրիզմ բաժնում)։
Ըստ զրուցակցիս՝ կրթական այս մոդելի ներդրումը շատ արդյունավետ է, քանի որ մեծ հնարավորություններ է տալիս։ Էմմայի պնդմամբ ամուր գիտելիքներ է ձեռք բերել վերջին չորս տարիներին, հմտացել է, թե’ լեզվաբանական ոլորտում, թե’ տուրիզմի։
Համալսարանի տվյալ ֆակուլտետի շրջանավարտները ստանում են լեզվաբանի որակավորում, իսկ միջազգային տուրիզմը նշվում է որպես մասնագիտացում։ Դասերը հավասարապես բաշխված են չորս տարիների միջև։
Ուսանողական տարիների մասին խոսելիս Էմման նշեց, որ ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ և նոր կապեր։ Պատրաստվում է շարունակել կրթությունը և ստանալ մագիստրոսի աստիճան։
Հայաստանում կա ընդունված նման պրակտիկա, երբ բակալավրից հետո կարող են չսովորել մագիստրատուրայում, սակայն տենդենցը գնում է դեպի հակառակ ուղությամբ, այժմ ուսանողները կրթությունը ամբողջացնելու և լիարժեք ավարտելու համար սովորում են ևս երկու տարի։ Հաճախ ուսանողները ընտրում են բակալավրից տարբերվող մասնագիտություն մագիստրատուրայի համար՝ երկրորդը ձեռք բերելով։
Հաջորդ զրուցակիցը ԱՄՆ Glendale Community College (Political Science) բաժնի ուսանող Մարիամ Մանուկյանն է։
Նա պատմեց, որ ԱՄՆ-ում դպրոցից հետո այլ ուսումնական կենտրոն ընդունվելու համար հանձնում են SAT (ստանդարտացված թեստ է, որը լայնորեն օգտագործվում է Միացյալ Նահանգներում քոլեջ ընդունվելու համար) քննություն։
Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ընդունվելու համար, բացի քննությունից պետք է ներկայացնել նաև «ինքնակենսագրական», ինչպիսի՞ դպրոցական ես եղել, ինչո՞վ ես յուրահատուկ, ինչու՞ հենց դու, ի՞նչ կազմակերպությունների մաս ես կազմել, կարճ ասած՝ ամեն բան քո մասին բոլոր մանրամասնություններով, որն իր մեջ պետք է պարունակի համոզիչ գրվածք։
Մասնագիտության ընտրության հարցում ամերիկյան մոդելը բավական ճկուն է, կարող ես ընդունվել, սակայն չնշել բաժինը, դա նշվում է՝ (undeclared)։ Այսպիսի մոդել կա նաև մեզ մոտ Հայաստանում ԵՊԲՀ (բժշկական համալսարան), սակայն այստեղ քո ընտրությամբ չէ այլ առաջին մի քանի տարիները ընդհանուր ինֆորմացիա է, որից հետո ինքդ ես ընտրում քո իսկ մասնագիտացումը։
ԱՄՆ կրթական մոդելը այնքանով է արդյունավետ` ըստ զրուցակցիս, որ այն առարկաները, որն անցնում ես` բացառությամբ քո ընտրությունն են, սակայն ուսանելու առաջին տարիներին կան ընդհանուր առարկաներ (GE-general education-ընդհանուր կրթություն), որոնք պարտադիր են բոլորի համար, ինչպես հայաստանյան գրեթե բոլոր բուհերում՝ ներառյալ ԵՊՀ-ն։
Ի՞նչն է պատճառը, որ սովորում եք քոլեջում, ապա շարունակում համալսարանում հարցին զրուցակիցս պատասխանեց, որ տարբերությունը վարձավճարն է, քոլեջը հնարավորություն է տալիս գրեթե անվճար կրթություն ստանալ՝ կրճատելով բակալավրի տարիները, որից հետո կարող ես շարունակել համալսարնում արդեն սովորելով երկու տարի բակալավրի համար՝ վճարելով սկսած 70,000 ԱՄՆ դոլարից։
Հայկական և ամերիկյան իրականությունները միանշանակ տարբեր են, սակայն կա մեկ ընդհանրություն, որ յուրաքանչյուր ոք ձգտում է ուսման, այն պատճառով, որ կարողանա բարեկեցիկ կյանք ապահովել առաջնահերթ ինքն իր համար։
Լաուրա Մանուկյան
4-րդ կուրս