Մեդիապատերազմը և մենք

Մեդիապատերազմը և մենք

731

Սոցցանցերից օգտվելիս պետք է զգույշ լինել: Շատ դեպքերում, անկախ մեր կամքից, մենք դառնում ենք  «անձնական տվյալներ վաճառողներ»:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ասում է.

-Ֆեյսբուքը վաճառում է մեր անձնական տվյալները։  Օրինակ՝  եթե դուք հավանում եք տալիս մի էջի, որտեղ շներ կան, միգուցե ֆեյսբուքը գովազդի տեսքով ձեզ շան կեր առաջարկի, ձեր տվյալներն էլ վաճառի շան կեր արտադրող ընկերության։ Ցանկացած սոցիալական հարթակ օգտագործելիս պետք է ծանոթանալ այդ հարթակի կանոններին, իսկ մենք Հայաստանում խնդիր ունենք, որովհետև մարդիկ երբ գրանցվում են այս կամ այն սոցիալական հարթակում, չեն կարդում, թե տվյալ հարթակը իրենց անձնական տվյալները ինչպես է օգտագործելու:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում անձնական տվյալը և վերջինիս մասին իրազեկ չլինելը ինչի՞ կարող է հանգեցնել:

-Անձնական տվյալը թույլ է տալիս մարդուն նույնականացնել, պարզել մարդու ինքնությունը։ Անձնական տվյալը ինքնին գաղտնիք չէ։ Երբ ասում ենք անձնական տվյալների պաշտպանություն, նկատի ունենք գործիքակազմը՝ իրավական, տեխնիկական և կազմակերպչական։ Բայց սա չի նշանակում, որ անձնական տվյալները չեն կարող լինել գաղտնի, դրանք կարող են լինել և՛ գաղտնի, և՛ հանրամատչելի։ Սակայն պետք է պահել օրինականության սկզբունքը, տվյալները պետք է պահպանվեն, պաշտպանվեն և մշակվեն որոշակի իրավական սկզբունքներով։

Որո՞նք են այդ սկզբունքները:

 -Իրավական սկզբունքները 3-ն են։ Առաջինն անձական տվյալը օգտագործելու օրինական նպատակն է, երկրորդը՝   մարդու համաձայնությունը և երրորդը՝ տվյալների համաչափությունը նպատակին։

-Կա՞ն անձնական տվյալների պաշտպանության հետ կապված որոշակի ռիսկեր:

-Սովորաբար ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում ավելի շատ սկսում են անձնական տվյալներ ձեռք բերվել՝ ոչ թե թիրախում ունենալով մեկ մարդու անձնական կյանքը, այլ այդ տվյալները ձեռք են բերվում հատուկ նպատակների համար։ Գուցե բառերս անհասկանալի են, օրինակով բացատրեմ․  եթե թշնամին ապատեղեկատվությունը տարածի դատարկ էջով, մենք չենք տրվի սադրանքին, բայց եթե թշնամուն հաջողվի ձեռք բերվել իրական էջ, ունենալ մարդու անուն ազգանունը  և համացանցային պատմությունը և այդ էջով տարածել, շատերը կխաբվեն։ Հետևաբար՝ սա օգտագործվեց անձական տվյալների միջոցով այլոց ծուղակը գցելու համար։

ի քանի պարզ խորհուրդ կտա՞ք , թե ինչպես  պաշտպանել անձնական տվյալները:

-Ամենակարևորը՝ հետևել անվտանգության կանոններին և ապահովել այդ անվտանգությունը տվյալ սոցիալական  հարթակում։ Ձեռնպահ մնալ սոցիալական հարթակներում անձնական շատ տվյալներ ներբեռնելուց, քան դա անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար և զգուշ լինել այլոց անձնական տվյալները փոխանցելուց, իսկ ամենակարևորը՝ միացնել երկփուլային անվտանգությունը։

Համացանցը, որին չենք ճանաչում, որի հետ վիճել չենք կարող,  փաստորեն, խլել է մեզնից մոռացված լինելու իրավունքը։ Բայց  համացանցից պաշտպանվելու իրավունքն արդեն մեր  պարտականությունն է։

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել