Սա նոր, 5-րդ սերնդի պատերազմ էր. կամավոր Դավիթ Լևոնյան

Սա նոր, 5-րդ սերնդի պատերազմ էր. կամավոր Դավիթ Լևոնյան

1082

Դավիթ Լևոնյանը ծառայության անցել է 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո։ Նա մեկնեց ծառայության այն պարզ գիտակցմամբ, որ պատերազմ լինելու դեպքում պատրաստ է կանգնել իր երկրի սահմանները պահող տղաների կողքին։ «Իմ ծառայության ժամանակ հայրենիքին սպառնացող վտանգ չկար, բայց տեսնելով որ հայրենիքն ունի իմ կարիքը՝ ես առանց մեկ վայրկյան մտածելու գնացի այն պաշտպանելու համար մղվող մարտերին միանալու համար»։

Պատերազմ մեկնելիս՝ Դավիթը գեթ մեկ րոպե էլ չի կասկածել, որ այդ պահին պետք է լինի սահմանին՝ հանուն հայրենիքի ու սերունդների. «Իմ ու իմ ծառայակից ընկերների, մարդկանց, որոնք կռվել են ու տիրապետում են մարտական գործողություններին, վախ ասվածը հաճախ չէր այցելում, լինելու դեպքում էլ կարողանում էինք հաղթահարել։ Առհասրակ, ի՞նչ վախի մասին կարող է խոսք լինել, երբ սահմանի ամենավտանգավոր հատվածում ծառայում են եղբայրդ ու հայրդ։ Ես պետք է նրանց միանայի։» Ըստ Դավիթի՝ եղբայրն ավելի վտանգավոր հատվածում է ծառայել, քան ինքը։ «Որքան էլ ասածս տարօրինակ հնչի, բայց իմ ու եղբորս տեսած պատերազմը շատ էին տարբերվում։ Առհասարակ, 2020 թվականի պատերազմը նման չէր մյուսներին. այն 5-րդ սերնդի պատերազմ էր, որտեղ հիմնականում կռվում էին օդային միջոցներով։ Եղբայրս էլ ծառայում է Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանությունունում (ՀՕՊ), իսկ ես կռվում էի խրամատից ու ավտոմատով։ Նրանք հենց անօդաչու թռչող սարքերի դեմ էին պայքարում։ Կարելի է ասել, որ նրանք մեզ համար ապահովում էին հանգիստ երկինք, իսկ մենք թինկունքի համար՝ ամուր սահմաններ։ Համեմատելը շատ բարդ է, բայց մի նմանություն ակնհայտ է՝ մենք կռվում էին հայրենիքի ու հայ ժողովրդի համար»։

Նրա համար հայրենիքը Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ, Արցախից մինչև Արևելյան Հայաստան ընկած սահմաններն են։ Ու հենց այդ միտքն էլ ամբողջ պատերազմի ընթացքում դաջված է եղել մտքում. «Հայենիքի գաղափարից բացի մեզ ոգևորում էր թիկունքից ստացած սինկերսներն ու նամնակները (ժպտում է /խմբ./ )։ Իրականում էտպես էլ գրությամբ սնիկերս ինձ չհասավ, բայց նամակներ կան, որոնք գտել եմ թիկունքից եկող արկղերից։ Դրանք իրոք անբացատրելի ուժ էին տալիս, զինվորը իրոք տեսնում էր, որ ինքը մենակ չի, հայրենիքն ու մի ամբողջ ժողովուրդ իր հետ է։ Շատ ոգևորվեցինք նախակրթարանի փոքրիկ տղաների նամակներից, որոնք զենք էին ուզում, որ կռվեինք, նաև իրենց համար, որ գային ու մեզ միանային։ Ստացնել ենք նաև նամակներ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, ինչը ապացուցում է, որ հայ կանայք դարեր շարունակ եղել են իրենց տղամարդկանց թիկունքին։»

Դավիթի խոսքով՝ իր և ծառայակից ընկերների կյանքում շատ բան է փոխվել։ «Անձամբ ես սկսեցի արժևորել այն, ինչ ունեմ, ու հասկացա, որ կյանքում խնդիրներն իրականում շատ փոքր են ու չկա խնդիր, որը հնարավոր չլինի լուծել։ Հասկացա, որ ես ունեմ շատ հնարավորություններ ամեն ինչի հասնելու ու երազած ապագան կերտերլու հաամր։ Իսկ զրույց ավարտելիս Դավիթը նշեց, որ պատերազմը դեռ չի լռել, ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, նրանք պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել կորցրած հողերի համար:

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել