«Սկսեցինք գնահատել կյանքը, որը մեզ տղերքը նվիրեցին իրենց կյանքի գնով». Գևորգ...

«Սկսեցինք գնահատել կյանքը, որը մեզ տղերքը նվիրեցին իրենց կյանքի գնով». Գևորգ Գասպարյան

1327

Վերջին տարիներին շատերիս առօրյայի մաս են կազմում մի շարք մարդիկ, որոնց ապրելակերպի մասին մեզ հայտնի է գրեթե ամեն ինչ: Նրանք ժամանակի ընթացքում դառնում են մեզ հարազատ, բայց իրական կյանքում մենք նրանց չենք ճանաչում. այդ մարդիկ բլոգերներն են:

Այսօրվա իմ զրուցակիցը «Gegabyte» հեռախոսների մասնագիտացված խանութ սրահի սեփականատեր Գևորգ Գասպարյանն է, ով իր բիզնեսի զարգացման համար որոշեց օգտագործել ինստագրամը և այժմ ունի ավելի քան 169.000 իրական հետևորդ:

Ե՞րբ և Ի՞նչպես որոշեցիք զբաղվել բլոգինգով։

-Բլոգինգով սկսեցի զբաղվել, երբ հասկացա, որ իմ բիզնեսը պետք է ինքս գովազդեմ, որպեսզի ավելի շատ վաճառք ունենամ: Սկզբում ցուցադրում էի հեռախոսների առավելությունները, համեմատում մոդելներ, ներկայացնում՝ ինչով են տարբերվում, սովորեցնում նոր ֆունկցիաներ: Մարդկանց հետաքրքիր էր այդ կոնտենտը ու սկսեցին հետևել իմ էջին:

Ձեզ համար բլոգինգը հոբբի՞ է, թե՞ աշխատանք։

-Ես մյուսների նման չեմ ստի. ես բլոգինգով բավականին շատ գումար եմ աշխատում, բայց ես սա ինձ համար հոբբի եմ համարում:

Ձեր կարծիքով՝ ինչու՞ Ձեզ ընդունեցին և սիրեցին հետևորդները։

-Ինձ թվում է՝ անկեղծության համար. ես միշտ եղել եմ էնպիսին, ինչպիսին կամ, ցույց եմ տվել այն, ինչ ունեմ, չեմ ստել, չեմ չարաշահել իրանց հարգանքը:

Հայտնի է, որ Դուք նաև զբաղվում եք բարեգործությամբ: Ի՞նչպես առաջացավ այդ մտահաղացումը։

-Քանի որ ունեի մեծ լսարան, որոշեցի այդ  փաստը օգտագործել, որպեսզի ավելի շատ զինվորներ ստանան այն  ամենը, ինչի կարիքը ունեն սահմանում, իսկ այժմ պարտավոր ենք օգնել վիրավոր զինծառայողներին:

Հետպատերազմյան շրջանում պարբերաբար կատարում եք դրամահավքներ և օգնում վիրավոր զինծառայողներին. ինչպե՞ս եք կազմակերպում այդ գործընթացը։

-Ինստագրամով մտնում եմ ուղիղ եթեր, կցում եմ հաշվեհամար ու հետևորդներիս ներկայությամբ կատարում եմ դրամահավաք, որպեսզի հաջորդ օրը այցելենք վիրավոր զինծառայողներին ու տանենք անվասալյակներ, հենակներ կամ գումար:

Պատերազմական ամիսները էական ազդեցություն ունեցան բոլորիս արժեհամակարքի վրա. ի՞նչ փոխեցին այդ ամիսները Ձեր մեջ։

-Չեմ կարող բառերով բացատրել՝ ինչ փոխվեց իմ մեջ: Պարզապես բոլորիս կյանքը բաժանվեց երկու մասի. մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և հետոն: Սկսեցինք գնահատել  կյանքը, որը մեզ տղերքը նվիրեցին իրենց կյանքի գնով:

Այս պահին ի՞ նչ հոգեվիճակում եք։

-Այս պահին ճնշված եմ, ամեն օր տեսնում եմ տասից ավել զինվորների, որոնք կորցրել են մարմնի տարբեր մասեր, ու, ամեն մեկի ցավը կիսելով, դառնում ես ուրիշ մարդ:

-Gegabyte.am-ը առավել հայտնի է իր մրցույթներով, հատկապես՝ ամանորյա. այս տարի ևս սպասե՞նք տոնական մրցույթին:

-Ցավոք՝ ոչ: Ինձ թվում է՝ այս շրջանում մարդիկ «սիրտ չունեն» մասնակցելու, ու մեր կողմից էլ ճիշտ չէ խաղարկություն կազմակերպելը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2021 թվականին:

-Միակ ակնկալիքս 2021 թվականից այն է, որ երկրում լինի խաղաղություն և թող 2021-ը տարբերվի 2020-ից. լինի դրական տարի:

Բլից հարցում Գևորգ Գասպարյանի հետ.

-Ո՞րն է Ձեր բնավորության ամենացայտուն գիծը:

-Չգիտեմ J

-Ո՞րն է Ձեր ամենամեծ  թերությունը:

-Մարդկանց շուտ վստահելը:

-Ի՞ նչի համար եք ամենից շատ ափսոսում:

-Ոչ մի բանի:

-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

-Անկեղծությունը:

-Կարողություն, որով կցանկանայիք օժտված լինել:

-Կարողանայի ԱԹՍ-ներ պատրաստել, որ Հայաստանի սահմանները վերականգնեի:

 -Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞ նչ կասեիք:

-Ի՞նչու  հենց ես:

Եթե հանդիպեիք սատանային, ի՞ նչ կասեիք:

Չեմ հավատում իր  գոյությանը:

Եթե իմանայիք, որ սա Ձեր վերջին խոսքն է, ի՞ նչ կասեիք:

-Ի՞նչու հենց ես:

Վարդուհի Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել