Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, մահացել է 19 մարդ, ապաքինվել է 854 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 157349 է, որոնցից 15257-ը՝ վարակակիր:
Կա 2752 մահացած և 138669 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 581386 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 660 մարդ: