Հայաստանում հունվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, մահացել է 14 մարդ, ապաքինվել է 740 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160220 է, որոնցից 11834-ը՝ վարակակիր:
Կա 2864 մահացած և 144831 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 691 մարդ։