Նոյեմբերի 14-ից մենչ այժմ Արցախ է վերադարձել ավելի քանի 34 հազար փախստական: Արցախցիների մի մասը, սակայն, շարունակում է մնալ Հայաստանում: Ինչ խնդիրների են բախվել նրանք, ինչպիսի օգնություն են ստացել և արդյոք պատրաստվում են հետ վերադառնալ:
Մեր անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցմանը մասնակցող արցախցիների միայն 30 տոկոսն է բնակվում Երևանում, մնացածը Հայաստանի տարբեր մարզերում են:
Իհարկե, այս ընթացքում շատ արցախցիներ են օգնություն ստացել՝ սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, գումար: Չնայած դրան՝ նրանց ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ կացարանը: Հարցման մասնակիցների միայն 30 տոկոսն ունի մշտական կացարան: Բացի այդ նրանց մի մասը դեռևս ունի սննդի, տաք հագուստի, գումարի, աշխատանքի կարիք: Աշխատանք գտնելը, բնականաբար, այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Հարցման մասնակիցների 90 տոկոսը չունի եկամտի մշտական աղբյուր, 4 տոկոսը փորձում է աշխատանք գտնել, իսկ 1 տոկոսը կարծում է, որ պետությունը պարտավոր է ամեն ինչով իրեն ապահովել:
Կրթության հետ կապված խնդիրներ նույնպես եղել են: Կան երեխաներ, ովքեր պատերազմական դրության պատճառով դադարել են դպրոց հաճախել: Իսկ Արցախի Պետական Համալսարանում դասերը շարունակելու համար ոչ բոլորը հնարավորություն ունեն վերադառնալ Ստեփանակերտ: Նորից առաջանում է կացարանի խնդիր, իսկ վարձով բնակարանների գները թանկանում են:
Հադրութեցի Իլոնա Մեսրոպյանը մի քանի օր առաջ է վերադարձել Ստեփանակերտ՝ համալսարանում դասերը շարունակելու համար: Ապագա ուսուցչուհի է, ասում է, որ այնքան էլ լավ չէ, որ չեն կարողանալու իրենց բաց թողած դասերը լրացնել: Ընտանիքի անդամները Հայաստանում են մնացել: Այժմ փորձում են բնակարան գտնել, որպեսզի բորորով ապրեն Ստեփանակերտում:
Իսկ Աննան, ով նույնպես Հադրութից է Հայաստան եկել, ասում է, որ շատ գոհ է բոլոր օգնություններից, որ ստացել է: Պետության կողմից տրամադրվող գումար, սակայն, չի կարողանում ստանալ: Ծնվել է Մարտունու շրջանում, իսկ այդտեղի բնակիչներին գումար չի հասնում: Չնայած Աննան մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է Հադրութի շրջանում: Աննան և բազմաթիվ այլ արցախցիներ օգնություն են ստացել Դիլիջանի Համայնքային կենտրոնից, որը պատերազմական առաջին իսկ օրերից հանդես է եկել իր բարեգործական աշխատանքներով: Կենտոնի աշխատակիցներից Թագուհին մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ նրանք շուրջ 400 արցախցու ապահովել են հագուստով: Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորներն էլ կազմակերպում են տարբեր դասընթացներ, որտող փորձում են ներգրավել իրենց հասակակից արցախցի երեխաներին:
Այսքան խնդիրների հետ մեկտեղ արցախցիների հիմնական նպատակը հետ վերադառնալն է հայրենիք: Հարցման մասնակիցների միայն երեք տոկոն է նշել, որ պատրաստվում է արտագաղթել:
Լուսինե Գուլյան
2-րդ կուրս