Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները

Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները

510

ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանի առաջարկությամբ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները։

Քննարկվել են այդ խնդիրների վերացման ու շտկմանն ուղղված տարբերակներ։ Կարևորվել են՝ Արցախի բնակավայրերի փոխադարձ կապերի ամրապնդումը կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների շրջանակում։ 

Մանկապատանեական մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների ակտիվ գործունեությունը գյուղական և քաղաքային բնակավայրերում։ 

Նախատեսվել է վերանայել համայնքային մշակութային տների գործունեության ձևաչափը։ Քաղաքային և գյուղական համայնքներում երիտասարդների համար ստեղծել մշակութային ժամանցի կենտրոններ։

Կիսվել