ՄԵԿ ՕՐ ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐՈՒՄ

ՄԵԿ ՕՐ ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐՈՒՄ

1736

Կարճաղբյուրն է, Սևանա լճի ափին ծվարած՝ իր խնդիրներով, հյուրսաեր բնակչությամբ և գեղեցիկ բնությամբ հայկական գյուղ։ Գյուղն ունի 3.000 բնակիչ որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ, ցանում են կարտոֆիլ և սխտոր, տղամարդկանց ոորոշ մասն էլ մեկնում է ՌԴ արտագնա աշխատանքի։

Գյուղում կան ընտանիքներ, որտեղ միայն կանայք են, տղամարդիկ արտագնա աշխատանքի են, տիկին Լենայի ամուսինն ու 3 որդիները ևս Հայաստանում չեն, գյուղում ամբողջ աշխատաքը ինքն ու դուստրն են անում։  Կանանց համար առանց տղամարդու օգնության հատկապես դժվար է կենդանիներին կերակրել, ուղարկել դաշտ և երեկոյան գոմում տեղավորել: Տիկին Լենան չի դժգոհում ծանր աշխատանքից, նա միայն ցանկանում է, որ իր ընտանիքի անդամները տանը լինեն, որդիներն էլ ավելի լավ ապագա ունենան, գյուղի դժվարություններից հեռու։

Կարճաղբյուրի համայնքապետի խոսքով, ով 21 տարի ղեկավարում է գյուղը, վերջինիս բյուջեն շատ քիչ ծրագրերի է բավարարում, մի շարք խնդիրներ լուծելու համար ֆինանսավորում ստանում են պետբյուջեից։ Կարճաղբյուրի դպրոցը, որտեղ սովորում են 300 աշակերտներ, ունի վերանորոգման, մարզագույքի և նոր գրականության կարիք: Վերջին տարիներին աշակերտների թիվը պակասել է մոտ հարյուրով:

Բացի առկա բազմաթիվ խնդիրներից, գյուղում կա նաև այն ամենը, ինչ կարևոր է բնակչության համար` անվճար առաջին բուժոգնություն տեղի ամբուլատորիայում, մանկապարտեզ, ուր երեխաները սովորում են, շփվում, զարգանում։  Գյուղացիները սիրում են իրենց բնակավայրը, նրանք միայն ցանկանում են աշխատանք ունենալ, որ տղամարդիկ տանը մնան ՝ իրենց ընտանիքների կողքին, երիտասարդներն էլ չձգտեն վատ պայմանների պատճառով ապագա կառուցել դրսում։

 

Լիլիթ Հայրապետյան

4-րդ կուրս

Կիսվել