Մահացել է աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը

Մահացել է աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը

502

Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։

Լարի Քինգը 87 տարեկան էր։ Հունվարի 3-ին նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել և նա հոսպիտալացվել էր։

Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

Կիսվել