Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գերիները բուժզննում են անցնում:
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր․
«Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»։