Կենսաթոշակներ. արժանավայել ապրելու ճանապարհին

Կենսաթոշակներ. արժանավայել ապրելու ճանապարհին

679

Կուտակային կենսաթոշակային համակարգ՝ հայաստանյան հանրության համար անհայտ թվացող, բայց և ամիսներ շարունակ անդադար գովազդվող համակարգ, որը քննադատությունների և բուռն քննարկումների առիթ հանդիսացավ ընդհուպ մի շարք փոփոխությունների իրացում (հավասար բաշխում պետության և աշխատողի կողմից փոխանցվող տոկոսի չափին)։

Ոչ հեռավոր 2014-2015  թվականների միջակայքում (առավել հստակ՝ 01.01.2014-ից), եթե ոչ ավելի վաղ, հեռուստատեսության մեծ մասը զբաղեցնում էր, այս նոր համակարգի ներդրման մասին պատրաստված անիմացիոն գովազդը, որն արդեն անգիր գիտեին հեռուստադիտողների 50%-ից ավելին։

Վստահ եմ դուք նույնպես վերհիշեցիք՝ կառավարիչներ, ֆոնդեր նոր բառաֆոնդ, որը ներմուծվեց 2014-ին և պարտադիր դարձավ 2018-ի հուլիսի 1-ից 01.01.1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Ըստ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին «պտտվող միֆերին և իրականությանը» բոլոր նրանք ովքեր ծնվել են 1974-ին և հետո, ապա նրանց սպասվում է արժանավայել ծերություն ըստ իրենց կուտակած գումարների չափի։

Խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ հարկ է նշել, որ հետևյալ համակարգից կարող են օգտվել նաև  կամավոր սկզբունքով՝ մինչև 01.01.1974-ին ծնված անձինք։

1976-ին ծնված զրուցակիցս՝ Թեհմինե Բաբաջանյանը ասաց, որ դրականորեն է մոտեցել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին հատկապես վերջին հստակեցումներից հետո, խոսքը տոկոսների բաշխվածության մասին է։ Թեհմինեն նշեց նաև, որ պարբերաբար ստացել է թարմացումներ իր կուտակած գումարների մասին, նամակները փոստատարի կողմից հասցեագրվել են գրանցված հասցեին։

Կենսաթոշակային բարեփոխումների մանրամասներին կարող եք ծանոթանալ կառավարության կայքէջում հրապարակված՝ «Կենսաթոշակային բարեփոխումներ». հանրային իրազեկում ֆայլից՝ https://www.gov.am/files/library/75.pdf։

Սկսենք փոքր ինչ «հին և դեռ արդիական» ժամանակներից։

ՀՀ-ում այժմ գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգ (կենսաթոշակի իրավունք ունեն՝ 63 տարեկան անձիք, սակայն կան մի շարք բացառություններ (մանրամաները՝ http://www.mlsa.am/?page_id=1213 ), որը ենթադրում է «աշխատավոր» քաղաքացիների և գործատուների ընթացիկ մուծումների հաշվին ֆինանսավորվող համակարգ։ Աշխատող քաղաքացիների մուծումներից գոյացած գումարներն ամբողջովին ուղղվում են ընթացիկ կենսաթոշակների վճարմանը։

Այսինքն՝ այժմյան աշխատողներն ապահովում են ներկայիս անաշխատունակ տարիքի անձանց կենսաթոշակները։ Այս համակարգը կգործի մինչ այն ժամանակահատվածը, երբ կենսաթոշակային տարիքի կլինեն կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակից քաղաքացիները։

Հայաստանում և ոչ միայն՝ կենսաթոշակային ծախսերը պարբերաբար առաջին տեղն են զբաղեցնում կատարվող մնացյալ պետական բյուջեյի ծախսերից։

Զրուցել եմ ներկա կենսաթոշակային համակարգի 70-ամյա թոշակառու Նինա Նաղդալյանի հետ։ Տիկին Նինան բնակվում է տղայի և նրա ընտանիքի հետ, սակայն կարծում է, որ միայնակ բնակվելու դեպքում իր ստացած թոշակը դեղորայքին և ջեռուցմանն անգամ բավարարել չէր կարող։ Բազմազավակ մայր է և ունի քսան և ավելի տարվա աշխատանքային ստաժ, բայց հինգից միայն երեք երեխաններն են հաշվի առնվել, պատճառաբանելով, որ երեխաները զույգ են կամ տարիքային տարբերությունը քիչ է երեք տարուց։

Վիճակագրություն՝ 2014-ի հունվարից կենսաթոշակները բարձրացել են 15%-ով, իսկ 2020-ին ևս 10%-ով, սահմանվել են՝

  • նվազագույն կենսաթոշակի չափը` 26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն),
  • աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18 000 դրամ (16 000 դրամի փոխարեն),
  • աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),
  • զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1 600 դրամ (1 500 դրամ).
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
  • առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40 000 դրամ (36 000 դրամի փոխարեն)
  • երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ(26 000 դրամի փոխարեն)
  • երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27 000 դրամ (25 500 դրամի փոխարեն)
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)
  • երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):
  • Բարձրացել է  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 դրամ (80 000 դրամի փոխարեն):

Հայաստանյան կենսաթոշակի չափերը մրցունակ չեն համեմատելու համար արտասահմանյան կենսաթոշակների չափերին, սակայն ներդրված նոր կենսաթոշակային մոդելը հուսադրում է, որ 2037-ից թոշակառուները կվայլեն որոշ չափով արժանավայել ծերություն։

Լաուրա Մանուկյան

4-րդ կուրս

Կիսվել