Ամերիկահայ կինոռեժիսոր Նատալի Քասաբյանն իր «Վազի՛ր» ֆիլմի համար արժանացել է Sundance Institute /Amazon Studios 2021 թվականի լավագույն ռեժիսոր մրցանակին։ Այդ մասին հաղորդում է Deadline-ը։
Քասաբյանի ամուսինը՝ Սև Օհանյանը, երկու տարի առաջ ստացել էր նույն մրցանակը՝ Searching ֆիլմի համար։
Նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակները Օհանյանն ու ֆիլմի մյուս ռեժիսոր Անիշ Չագանթին են։
«Վազի՛ր» ֆիլմում նկարահանել են հայտնի դերասաններ Սառա Փոլսոնը և Կիրա Ալենը։ Ֆիլմը նկարահանվել է Lionsgate կինոստուդիայի համար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020-ի աշնանը։