Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

677

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

Տեղեկությունը  Spytnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետը Մովսես Հակոբյանն էր, որը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր։  Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։

Կիսվել