Երկրաշարժ է տեղի ունեցել Շորժա գյուղից 5կմ հյուսիս-արևելք. ԱԻՆ

Երկրաշարժ է տեղի ունեցել Շորժա գյուղից 5կմ հյուսիս-արևելք. ԱԻՆ

883

Թարմացված

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 – 4 բալ ուժգնությամբ:

Ավելի վաղը նշել էինք, որ 19:35-19։40-ի սահմաններում երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում: Ցնցումներն զգացվել են մայրաքաղաք Երևանում, Կոտայքում, Տավուշում և մի քանի այլ շրջաններում: Համացանցում մարդիկ սկսել են գրառումներ անել, որ «զգացիք երկրաշարժը, թե՞ ոչ»:

Կիսվել