Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք

347

Սույն թվականի փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Կիսվել