20 հետցնցում. ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը դեռևս մնալ դրսում

20 հետցնցում. ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը դեռևս մնալ դրսում

436

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գրանցվել է հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։
«Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում է ԱԻՆ -ը։
Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ 

Կիսվել