Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների և...

Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների և քաղաքացիների վերադարձը

475

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել