Բլոգինգ. սկիզբ և զարգացում

Բլոգինգ. սկիզբ և զարգացում

2162

Այսօր ողջ աշխարհում հրապակվում են մոտ 600 միլիոն բլոգեր։ Դրանք տարբեր թեմատիկայի են՝ առողջությունից՝ բիզնես, արվեստից՝ սպորտ, անձնային աճից՝ մարքեթինգ։

  • ինչպե՞ս առաջացավ ու հայտնի դարձավ բլոգինգը,
  • ի՞նչ տեսակներ կան,   
  • ինչպիսի՞ թեմա ընտրել նոր բլոգ սկսելու համար
  • ինչպե՞ս են գումար աշխատում այս ոլորտում

Բլոգը տեղեկատվական հարթակ է համացանցում։ Այն կարելի է նմանեցնել օրագրի՝ առցանց տիրույթում։

Եթե մինչև 2009 թվականը բլոգային հրապարակումներ անում էին անհատները կամ փոքր խմբերը, ապա հաջորդ տարիների ընթացքում հայտնվեցին այնպիսիները, որոնց հեղինակները մեծ խմբեր էին (multi-author blogs, MABs): Դրանց շարքին կարելի էր դասել թերթերը, լրատվամիջոցները, ուղեղային կենտրոնները, համալսարանները և այլն։ Այդ ժամանակ բլոգերի մեծամասնությունը ինտերակտիվ կայքեր դարձան, որտեղ ընթերցողները կարող էին մեկնաբանություն թողնել, իրենց կարծիքն արտահայտել։ Բլոգերները այսօր էլ ակտիվ հաղորդակցվում են իրենց հետևորդների հետ՝ հարցումների, ուղիղ եթերների, ֆան հանդիպումների, նամակագրությունների միջոցով։

Բլոգը իր մեջ կարող է պարունակել տեքստ, պատկեր, հղումներ դեպի այլ կայքեր, վիդեո, աուդիո։

Տերմինը

“Weblog” (logging the web) տերմինն առաջ է քաշվել 1997-ին, Ջորն Բարգերի կողմից, իսկ Փիթեր Մորհոլզը կատակելով բաժանեց այս բառը երկու մասի՝ “We blog

Առաջին բլոգերը

Ջասթին Հոլը համարվում է առաջին բլոգերներից մեկը (1994)

Իսկ առաջին բլոգերից կարելի է նշել. “Online Diary” (1995), “Daily Net News” (1996)

Բլոգերը կարելի է տեսակավորել՝

ըստ թեմայի, հեղինակների թվի, մեդիահարթակների

Դրանք լինում են անհատական, խմբային, միկրոբլոգեր, որևէ կազմակերպությանը պատկանող և այլն։ Ըստ թեմատիկայի՝ կարելի է առանձնացնել անձնային աճի, բիզնեսի, առողջության, սպորտի, ճամպորդության և այլ ոլորտների մասին վլոգեր։ Մեդիատեսակներով դասակարգելիս կստանանք բլոգեր, որ հրապարակում են լուսանկարներ, տեքստեր, վիդեո կոնտենտ, հղումներ(Linklog) և այլն։

Կապը հետևորդների հետ և ի՞նչ է այն տալիս բլոգերին

Ինչպես արդեն նշեցինք, բլոգերները միշտ օնլայն հաղորդակցության մեջ են իրենց հետևորդների հետ։ Նրանք պատասխանում են նամակներին, սթորիներ բաժնում հարցումներ են անում, ուղիղ եթերով պատասխանում դիտողներին։ Այս կապը կարևոր է այնքանով, որ իր լսարանի համար բլոգերը դառնում է կարծիք ստեղծող։ Իսկ սա էլ կարևոր է այն կազմակերպությունների համար, որ որոշել են իրենց ապրանքի կամ ծառայության վաճառքը մեծացնել ինֆյլուենսերի միջոցով։

Ինֆյլուենսերները կամ կարծիք ստեղծողները

Այն հայտնի, ճանաչված ու սիրված դեմքերն են, որ կարողանում են ազդել հետևորդների կարծիքի, ընտրության, վերաբերմունքի վրա։ Նրանց շարքում բլոգերներն են, երգիչները, դերասանները, հաղորդավարները և այլք։

Բլոգերները լրագրության ապագան ե՞ն

Forbes կայքում հրապարակված մի հոդվածում նշված է, որ բլոգերների՝ լրագրության ապագան լինելու փաստը խնդրահարույց է։ Համեմատական անցկացնելով՝ ասվում է, թե բլոգերները ինտերակտիվ հրապարակումներ են անում՝ ուղղված լսարանի հատուկ խմբի։ Այն ինչ լրագրողական նյութը պիտի արժեք ունենա, լրագրողը ոչ միայն ժամանց է ապահովում, այլև իրազեկում է, տեղեկացնում, գրավում մարդկանց ուշադրությունը, օգնում հասկանալ թեման կամ խնդիրը

Սեփական բլոգ ունենալը խնդիր չէ

Խնդիրը հստակ թեմա, յուրահատուկ կառուցվածք, հիշվող կոնտենտ ստեղծելու մեջ է։ Այսօր 600 միլիոն բլոգեր գոյություն ունեն։ Հետևաբար քոնը պիտի տարբերվի՝ ունենալով այնպիսի հատկանիշներ, որ կգրավեն ընթերցողներին կամ դիտողներին։ Համացանցում շատ են հոդվածներն այն մասին, թե ինչպես սկսել բլոգ, ինչպես ընտրել թեմա, ինչպես տարբերվել ու ինչն է կարևոր։

Ինչպե՞ս հաջողել նոր բլոգ սկսելու հարցում

  • Ընտրել նեղ մասնագիտացված թեմա կամ փոքր ուղղություն
  • Գրել այն մասին, ինչ փնտրում է լսարանը
  • Հրապարակումները պիտի լինեն հեշտ ընթեռնելի
  • Հրաշալի վերնագրեր ընտրել
  • Գրել ամեն օր

Բլոգերների հրապարակումների շնորհիվ է, որ յուրաքանչյուրս կարողանում ենք գտնել օգտակար տեղեկատվություն ցանկացած թեմայի վերաբերյալ, կարդալ խորհուրդներ մինչ նոր երկիր մեկնելը, ինքնակրթվել ու զարգանալ։

Միլենա Մովսեսյան

4-րդ կուրս

Կիսվել