Հայկական արտադրանքն ու պահանջարկը շուկայում

Հայկական արտադրանքն ու պահանջարկը շուկայում

590

Տեղական արտադրանքը  պահանջված ու արժեքավոր է եղել մշտապես։ Հայտնի և անհայտ արտադրությունները ավելի մեծ նշանակություն սկսեցին ստանալ վերջին մի քանի տարում։ Այժմ սպառողը փնտրում, նույնիսկ նախընտրություն է տալիս հայկական արտադրանքին։ Նմանօրինակ կոսմետիկայի հայկական բրենդ է ՝ «Նռենեն»։ Բրենդի հիմնադրի՝ Մարիամ Գնելյանի հետ զրուցեցինք ստեղծման բարդությունների և սպառողների պահանջների մասին։

«Դեռ մանկուց շատ եմ սիրել փորձեր անել, նամանավանդ ստեղծել այնպիսի մի բան, որը դեռ չկա։ Քանի իր մասնագիտությամբ դեղագետ-քիմիկ եմ, շատ եմ ուսումնասիրել այս բնագավառը, դժվարություն չէր ներկայացնում արտադրություն ստեղծելը։ Առաջին արտադրանքը եղել է շամպունը, բայց քանի որ ուզում էի իմ խնամքի միջոցներով լուծում տալ ինչ-որ խնդրի, սկսեցի հենց մազաթափության դեմ դիմակներից»,- նշեց զրուցակիցս։

 Անվան ծագումը խորհրդանշական է՝ ինչպես Մարիամն է նշում՝ այն հատուկ է ընտրված՝ հայկականը ընդգծելու համար։

Հայկականը ստեղծելն ու զարգացնելը բոլորիս նպատակներից է։ Շատերը սկսում են ստեղծել ու զարգացնել հենց հայապահպանության համար։ Հաճախ միջոցներն ու փորձերը հաղթում են՝ կենդանություն տալով նպատակին։ Ինչումն է կայանում գլխավոր խնդիրը՝ զարգացնելու տեղական արտադրանքը։ Հիմնադրից և թիմից զատ կարևոր են սպառողների շահերն ու աջակցությունը։ Այն դրսևորվում է ուսումնասիրելու, տարածելու և սպառելու միջոցով։ Եթե պահանջարկը շուկայում մեծանում է, աճում է նաև արտադրության քանակը։ Ինչպես «Նռենեն», այնպես էլ հայկական մի շարք այլ բրենդներ առաքման ծառայության միջոցով տարածվում են աշխարհում։

Հաջողության հասնելու բանաձևերը տարբեր են։ Նման տարբերակ ունի նաև Մարիամ Գնելյանը։

«Ըստ իս՝ իսկական բիզնես իրականացնողը պետք է ունենա մի քանի կարևոր հատկանիշներ։

Դա աշխատասիրությունը, պարտաճանաչությունը, նպատակասլացությունն ու ամենատարբեր բարդության խնդիրներին արագ և ճիշտ լուծումներ տալու հատկանիշների ամբողջականությունն է»։

Բիզնես արտադրություն ունեցողների մտավախություններից է՝ կրկնօրինակման անխուսափելի վտանգը։ Քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ գործընկերներն են դառնում նոր բրենդի հիմնադիր ու փորձում կրկնօրինակել արդեն իսկ հայտնի բրենդի գաղտնիքները։

«Իմ գործընկերները ևս արտադրողներ են։ Իրենց մրացակիցներ չեմ համարում։ Կրկնօրինակելու փորձեր նկատել եմ, բայց ոչ իմ գործընկերների և թիմի անդամների կողմից։ Նույնիսկ հաճախորդների կարծիքներն են երբեմն գողանում»։

Սպառողը պատերազմական շրջանից հետո սկսեց ավելի կարևորել հայկականի սպառումը՝ ընդունելով անհրաժեշտությունն ու սպառման արդյուքի օգտակարությունը։

«Ստեղծում եմ հայկականը, որովհետև պետք է ունենանք մերը, աշխատենք, արարենք մեր հայրենիքում, նպաստենք տնտեսության զարգացմանը»,- ավելացրեց Մարիամ Գնելյանը։

Լիանա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել