ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՊՈՂՈՏԱՆ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՊՈՂՈՏԱՆ

1937

Երևան քաղաքի երկու հրապարակները միացնող Հյուսիսային պողոտան շարունակ հակասությունների առիթ է դառնում: 500մ երկարությամբ պողոտայի նախագիծը ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը նախագծել էր դեռևս 1924 թվականին: Պողոտայում նախատեսվում էր նոր շենքները կառուցել Երևանի ծավալներին համապատասխանող բարձրության վրա. դրանք ըստ հատակի մակերեսի բարձրանալու էին սյուների վրա։

Ամբողջ պողոտան ստանում էր ևս մեկ` ստորգետնյա մակարդակ, որտեղ տեղավորվելու էին ոչ միայն ավտոտնակներ, տեխնիկական սպասարկման ծառայությունների կետեր, այլև սրճարաններ, խանութներ, հանգստի գոտիներ: Նախատեսվում էին նաև ջրային մակերեսներ, ցայտաղբյուրներ և կանաչ տարածքներ:

Ըստ պողոտայի նախագծողներից մեկի՝ Աշոտ Ալեքսանյանի, Հյուսիսային պողոտան արդարացրել է  համագործակից  ճարտարապետների սպասելիքները.

«Ի սկզբանե նախատեսվում էր Հյուսիսային պողոտան կառուցել հենց այս տեսքով: Ես գոհ եմ մեր աշխատանքից, և պողոտան համարում եմ, այսպես ասած, հաջողված աշխատանք, քանի որ եթե նկատել եք, օրվա յուրաքանչյուր ժամին այնտեղ մարդաշատ է, և դա առիթ է տալիս կարծելու, որ մարդկանց համար սիրելի վայր է»:

Փորձեցինք հասկանալ որոշ անցորդների տեսակետը  «հին և նոր»  պողոտայի վերաբերյալ.

«Ինձ համար, օրինակ, շատ հաճելի է մեր քաղաքում տեսնել նման կառույց, որովհետև սա հետաքրքիր վայր է ընկերներով զվարճանալու և հաճելի ժամանակ անցկացնելու համար: Պետք է առաջ նայել և բավարարվել ներկայիս ունեցածով»,- ասում է տասնութամյա Աննան:

Այսպիսով Թամանյանական շունչն է փոխվել, թե մարդկային ճաշակն է բարձրացել, արդյունքում կա Հյուսիսային պողոտան, որը մնում է երկու հրապարակները միացնող (Ազատության և Հանրապետության հրապարակ) միակ փողոցը:

 

 

Գայանե Գևորգյան

5-րդ կուրս

 

Կիսվել