Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ․ ՀՀ...

Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ․ ՀՀ ՄԻՊ

696

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո Սյունիքի մարզում առաջացած սահմանային խնդիրներին և առաջարկել է ստեղծել անվտանգության գոտի, առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ։
Նա նշել է, որ հաշվարկը հիմնված է այն ապացույցների վրա, թե ինչ զինատեսակներից են շարունակում կրակել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։
Թաթոյանը նաև ասաց, որ այս հարցերը ներկայացրել է միջազգային կառույցներին։ «Այս պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, որովհետև սա սկզբունքորեն հակասում է այն ամենին, ինչ իրենց տարիներով ստեղծել են.  ուղեցույցները, կոնվենցիաները, մարդու իրավունքների պահանջները ամբողջությամբ ջուրն են լցվում»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը։

Կիսվել