Չինական երազանք, որ փոխարինվեց սպիտակ խալաթով

Չինական երազանք, որ փոխարինվեց սպիտակ խալաթով

892

Անի Գրիգորյանը քսան տարեկան է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Դեռ դպրոցական տարիներին Անին տարվել էր չինական մշակույթով և, երբ ավագ դպրոցում չինարենի դասավանդման փորձնական խմբակ բացվեց, առանց հապաղելու միացավ նրանց շարքերը։ Սկզբում աշակերտները քառասունն էին, սակայն աստիճանաբար սկսեցին մաղվել, և մեկ տարի անց խմբում մնացին ընդամենը չորսը, որոնցից մեկն Անին էր։

Չինարենի ուսուցչուհի Սրբուհի Նշանյանի խորհրդով էլ մասնակցեց Հայաստանում կայանալիք չինարենի մրցույթին, որի ընթացքում Անին ներկայացրել էր չինարեն երգ և նվագ ջութակով( ի դեպ՝ Անին ինը տարի հաճախել է ջութակի)։

Ժյուրին համարը հավանության արժանացրեց ու հնարավորություն ընձեռեց Անիին գնալ Չինաստան և մասնակցել արդեն միջազգային մրցույթին, որտեղ էլ շահեց կրթաթոշակ և մեկ տարի Չինաստանի Շանհայ քաղաքում կրթություն ստանալու հնարավորություն ստացավ։

Սակայն Նոր կորոնավիրուսը ստիպեց Անիին կիսատ թողնել ուսումը և վերադառնալ Հայաստան։ Անին այլևս չկարողացավ շարունակել կրթությունը, քանի որ ծրագիրը մեկ տարի ժամկետով էր, իսկ համակարգիչը և ամբողջ իրերը Շանհայում մնալը՝ նրան զրկեցին կես տարվա ուսումը օնլայն հարթակում անցկացնելու և  ավարտելու հնարավորությունից, քանի որ ողջ կրթական ծրագիրը համակարգչի մեջ էր, գրքերը և նյութերը՝ նույնպես։

Մինչև Չինաստան մեկնելը նա սովորում էր Բժշկական համալսարանում՝ հիմա ևս շարունակում է ուսումը բուհում։ Բայց երբեք չի մոռանում Չինաստանում սովորելու երազանքի մասին։

Ազատ ժամանակն անցկացնում է  արդյունավետ՝ նվագում է դաշնամուր, կիթառ ջութակ։ Անին ունի հեղինակային երգեր անգլերենով, որոնց և՛ երաժշտությունը, և՛ խոսքերն ինքն է գրել, և կատարում է դաշնամուրով։

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել