Ինչ վարժություններանել ու ինչ սնունդ ուտել տեսողական խնդիրների դեպքում

Ինչ վարժություններանել ու ինչ սնունդ ուտել տեսողական խնդիրների դեպքում

879

«Տեսողական խնդիր ինձ մոտ նկատվեց դեռևս դպրոցական տարիներից: Այդ ժամանակ շատ էի կարդում, դասերիս մեծ ժամանակ էի հատկացնում, և աստիճանաբար զգացվեց տեսողության անկում: Սկզբում որոշեցի ակնոց կրել, բայց որոշ ժամանակ հետո հասկացա, որ ինձ այդքան էլ հարմար չէ ակնոց կրելը․ ինձ համար շատ դիսկոմֆորտ էր ակնոցներով»,-նշում է Աննա Ալավերդյանը։

 Աննան հավելում է, որ մասնագետներին դիմելով և խորհրդակցելով նրանց հետ՝ հասկացել է, թե իր  տեսողությանը ինչպիսի լինզաներ են համապատասխանում ։Նա նշում է, որ, եթե ճիշտ ընտրված լինզաներ են, չեն խանգարի, և նույնիսկ օրվա ընթացքում չես զգա, որ աչքիդ մեջ օտար մարմին կա: Ճիշտ խնամքի դեպքում՝ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ:

«Լինզաները լինում են կրման տարբեր ժամկետներով։ Ես նախընտրում կրել 1-3 ամիս.  դա և´ հարմար է, և´ չի վնասում աչքերը»,-եզրափակեց Աննան։

Բժիշկ-ակնաբույժ Լիդա Մովսիսյանը նկատում է՝ տեսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են. «Դրանցից են գենետիկ նախատրամադրվածությունը, արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնները,  օրգանիզմում նյութափոխանակության  խնդիրները, տարիքային փոփոխությունները  և այլն»։

Նա հավելում է, որ այցելուների տարիքային ինտերվալը բավականին մեծ է՝ սկսած մանկահասակ երեխաներից մինչև 60 տարեկանից բարձր։

«Լինզաների սխալ օգտագործման դեպքում կարող են առաջանալ ալերգիկ-բորբոքային հիվանդություններ(կերատիտներ), չոր աչքի սինդրոմ, օտար մարմնի զգացողություն և այլն։ Կախված՝ ինչ օգտագործման ժամկետ ունի լինզան։ Սկսած մեկանգամյա լինզաներից, վերջացրած մինչև  1 տարի»,-հավելում է ակնաբույժը։

Ըստ Գայանե Պապյանի՝ կարճատեսության խնդիրն իր մոտ առաջացել է դեռ հինգերորդ դասարանում։ Մինչև համալսարանն ավարտելը նա կրել է ակնոց, համալսարանից հետո՝ յոթ տարի շարունակ՝ լինզաներ․«Քանի որ օր օրի ավելի էր վատանում տեսողությունս, որոշեցի դիմել մասնագետի, հետագայում պարզվեց, որ ունեմ նաև ասիգմատիզմ, աչքիս հատակի թաղանթը բավականին բարակ էր և դժվար էր վիրահատությունը, սակայն վիրահատվեցի և այժմ շատ գոհ եմ, կարծես նոր՝ վառ գույներով կյանք եմ ապրում »,-ասում է Գայանեն։

Ակնաբույժը հավելում է, որ թե՛ լինզան, թե՛ լազերային վիրահատությունը ունեն իրենց ցուցումներն ու հակացուցումները. «Լինզա կրել չի թույլատրվում, եթե առկա է սուր բորբոքային հիվանդություն աչքի հյուսվածքներում կամ  ալերգիկ ռեակցիա  լինզայի նյութի կամ հեղուկի նկատմամբ։ Վիրահատությունն էլ հակացուցված է հոգեկան, սուր բորբոքային հիվանդությունների,  ժամանակ»,-նշում է մասնագետը։

 Մասնագետի խոսքով՝  իրական կարճատեսությունը, հեռատեսությունը, աստրգմատիզմը (այլ ոչ թե աչքի օրգանական ախտահարումները), կարելի է վստահ ասել, որ  դեղորայքով չի բուժվում։

Ըստ նրա՝ դեղորայք նշանակվում է միայն, որ թուլացվեն կարճատեսության, հեռատեսության հետևանքով առաջացած աչքի մկանների լարվածությունը։ Ավելին՝ ակնոցն ու լինզան ևս չեն բուժում տեսողական խնդիրները, պարզապես օգնում են, որպեսզի խնդիրն էլ ավելի չխորանա։

Մերի Մանուկյանը վաղուց ունի տեսողության խնդիր։ Բժշկի խորհրդով արդեն բավականին ժամանակ է՝ ակնոց է կրում. «Դեռ վաղուց ունեցել եմ տեսողական խնդիրներ և միշտ եղել եմ բժշկիս հսկողության տակ։ Անպայման դիմելու եմ վիրահատական միջամտության, պարզապես սպասում եմ 21 տարեկանս լրանա, համապատասխան բուժզննումներն անցնեմ և վերջ»,-նշում է Մերին։

Ակնաբույժը նշում է, որ եթե բժիշկն ակնոցը ճիշտ է ընտրել, ապա տեսողությունը չի վատանա,  այլ հակառակը՝ աչքը կհանգստանա։ Նա հավելում է, որ ցանկացած մարդ, անկախ մոտ տարածության վրա աշխատելիս, անկախ  համակարգիչ է, թե սովորական գիրք, աչքի մկանները լարվում են, ինչը սովորական գործընթաց է։ Որպեսզի տեղի չունենա մկանների գեր ծանրաբեռնվացություն, գոյություն ունի տեսողության հիգիենա հասկացողությունը. «1,1.30 ժամ մոտ տարածության վրա աշխատելիս (30-45սմ) խորհորդ է տրվում կատարել աչքի մկանների վարժություններ` ամենապարզերից և արդյունավետներից մեկը պարզապես պատուհանից դեպի հեռուն դուրս նայելն է՝ մոտ 5 րոպե»,-նշում  է նա։

Ըստ մասնագետի՝ համակարգչի հետ աշխատելիս գումարվում է նաև չոր աչքի համախտանիշը. խուսափել կարելի է արհեստական արցունքներ կաթացնելով։ 

Մասնագետը խորհուրդ է տալիս տեսողական ցանկացած փոփոխությունների կամ գանգատների դեպքում դիմել բժիշկ-ակնաբույժի՝ հասկանալու գանգատների պատճառը և խուսափելու դրանց  հետագա բարդություններից։ Նաև խորհուրդ է տալիս օգտագործել վիտամիններով հարուստ   սննդամթերք, մասնավորապես` ձկնամթերք, հատապտուղ, միրգ, բանջարեղեն, որոնք հարուստ են վիտամին A, C, D, և Cu, Zn, Fe միկրոտարրերով։

Անուշ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել