«Ամենակարևորն այն է, երբ քո կատարած աշխատանքը անծանոթներն են գնահատում». նկարչուհի Արևիկ...

«Ամենակարևորն այն է, երբ քո կատարած աշխատանքը անծանոթներն են գնահատում». նկարչուհի Արևիկ Առաքելյան

1092

Մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի ունեցավ Արևիկ Առաքելյանի կտավների գարնանային ցուցահանդեսը:

Հենց Արևիկն է տուն-թանգարան տանող, հայտնի պատի նկարազարդման հեղինակը, որը ներկայացնում է Ա.Խաչատրյանի աշխարհահռչակ վալսի՝ «Դիմակահանդեսի» նոտաները:

Արևիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում խոսեց իր ապրումների, հաջողությությունների, և իր ՝տարբեր թեմաներով ստեղծագործելու մասին։

«Թանգարանի կողմից առաջարկ ստացա, և քանի որ գարնանային տոներ են սկսվել, չհրաժարվեցի առաջարկից և որոշեցի, որ նկարներս կարող են ցուցադրվել ևս մեկ անգամ»։

Արևիկի խոսքով ցուցահանդեսի խորագիրը որոշել են թանգարանի աշխատակազմի հետ։

«Գարնանը մարդիկ կարծես վերածնվում են, վերապրում։ Որոշեցինք, որ լինի հենց «Գարնանային մեղեդի», քանի որ ներսում և՛ երաժշտություն,և՛ նկարչություն կա այս ամենը փորձեցինք համադրել: Չէ՞ որ իմ հոգու մեղեդին  էլ հենց իմ նկարներն են։

Արևիկն ասում է, որ յուրաքանչյուր արվեստագետի համար ցանակացած բան կարող է լինել ոգեշնչման աղբյուր։

«Նկարիչը տարբեր իրավիճակներում գտնում է իր համար ոգեշնչման աղբյուր։ Դա կարող է լինել հիասթափություն, սիրահարվածություն։ Նկարիչը նկարի միջոջոցով արտահայտում է իր ներսի եղածը։ Իմ ոգեշնչման աղբյուրը մարդն է, բնությունը։ Ես նկարել եմ տարբեր թեմաներով։ Վերջին շրջանում նկարել եմ պատերազմի թեմայով մի կտավ, որը ես բոլորից առանձնացնում եմ։ Կերտել եմ կնոջ կերպար, որում իր հայացքը և լռությունը ամեն ինչ ասում է։ Բնորդուհիս արցախցի մի կին էր, ում հայացքն ինձ անմիջապես գրավեց ու ես որոշեցի, որ պատերազմի ավարտից հետո պետք է նկարեմ նրան»։

Արևիկը ունի իր կարգախոսը, ըստ որի՝ պետք է շատ աշխատել ինչ-որ բանի հասնելու համար.

«Եթե դու ունես անելիք, դու պետք է շարունակես և ավարտին հասցնես այն։ Պետք է աշխատել, աշխատել այն ամենի համար, ինչը ինքդ ես ստեղծել, և այն հացնել այնպիտի վիճակի, որ բացի քեզանից և քո ընկերներից մյուսներն էլ գնահատեն քեզ։ Ամենակարևորն այն է, երբ քո կատարած աշխատանք անծանոթներն են գնահատում, ինչը նշանակում է, որ հասել ես ինչ-որ մի կետի»։

Մերի Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել