ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները առցանց հանդիպում ունեցան վավերագրող լուսանկարիչ, լրագրող Վուդի Քսիմշտինի...

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները առցանց հանդիպում ունեցան վավերագրող լուսանկարիչ, լրագրող Վուդի Քսիմշտինի հետ

1398

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ, կազմակերպում է  առցանց դասընթացների շարք՝ նվիրված հակամարտությունների ընթացքում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին։ Իրենց գիտելիքն ու փորձը մասնակիցներին են փոխանցում բազմամյա փորձառություն ունեցող լրագրող-փորձագետներ, ովքեր լուսաբանել են նաև արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրանք պատմում են՝ ինչպես լուսաբանել հակամարտությունները՝  նպաստելով դրա խաղաղ կարգավորմանն ու պահպանելով անձնական անվտանգությունը։

Մարտի 18-ին իր փորձառության մասին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին պատմեց Վուդի Քսիմշիտին Մեծ Բրիտանիայից, միջազգային լրագրող, ով հակամարտությունները լուսաբանում է թարգմանության կարիք չունեցող լեզվով՝ լուսանկարների միջոցով։ Վիզուալ լրագրության մասնագետը նաև դասավանդման մեծ փորձ ունի․ Վուդին անցկացնում է ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության դասընթացներ, ունի նաև հատուկ կրթական մոդուլ՝ նախատեսված հակամարտություններ լուսաբանել ցանկացողների համար։

Հանդիպման ընթացքում Վուդին Քսիմշիտին ներկայացրեց իր փորձը, պատմեց այն հմտությունների մասին, որոնց պետք է տիրապետի լրագրողը՝ հակամարտություններ լուսաբանելիս: Նա նշեց, որ տպավորված է արցախցու հյուրասեր, բարի և միևնույն ժամանակ խիզախ տեսակով և հավելեց, որ առաջիկայում ֆիլմ է պատրաստելու Արցախի մասին:

Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները իրենց հարցերն ուղղեցին Վուդիին. նրա հետաքրքիր պատասխանները և կենսագրական հարուստ փորձը, որ լրագրողը հասցրել է ձեռք բերել տարբեր հակամարտություններ լուսաբանելիս, շատ տպավորեցին ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին:

Դասընթացները կրելում են շարունակական բնույթ և անցկացվում են անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Կիսվել