Մարտի 24-ին կայացավ «Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» առցանց մասնագիտական դասախոսությունների շարքի հերթական հանդիպումը։ ԵՊՀ-ում սովորող ապագա լրագրողներին իր փորձառությունն էր ներկայացնում Բեռլինի «Tageszeitung» (Թագեսցայթունգ) օրաթերթի լրագրող, խմբագիր Տիգրանը Պետրոսյանը։
Միջազգային լրագրողը, ով նաև լուսաբանել է Արցախյան վերջին պատերազմը, մասնակիցներին ներկայացրեց հակամարտությունների լուսաբանման առանձնահատկությունները, անվտանգ և արդյունավետ աշխատանքի նախապայմանները, ինչպես նաև պատասխանեց ուսանողների հարցերին։
Հիշեցնենք, որ թեմատիկ հանդիպումները շարունակվելու են։ Հանդիպումների շարքը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ՝ «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպության ֆինանսակավորմամբ։